Apr 15, 2011

ANCA. Քիմ Քարդաշյանի լուսանկարի տեղադրումը թուրքական պարբերականի շապիկին առանց Քարդաշյանի իմացության անհարգալից Վերաբերմունք է հայերի նկատմամբ

Քիմ Քարդաշյանի լուսանկարն առանց Քարդաշյանի իմացության թուրքական «Cosmopolitan»-ի շապիկին տեղադրելը, հատկապես ապրիլին, ոչ միայն ճիշտ չէ, այլեւ անհարգալից է Քարդաշյանի եւ բոլոր հայերի նկատմամբ: Այդ մասին NEWS.am-ին ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը

«Մեզ բոլորիս հայտնի է, որ հայերի եւ թուրքերի միջեւ բարոյական հարցերը հատկապես հրատապ են դառնում ապրիլին, երբ ամբողջ աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության տարելիցը: Մենք աջակցում ենք Քիմին, որովհետեւ բոլոր վիճաբանություններն այդ հարցի շուրջ կօգնեն Թուրքիայի ժողովրդին իմանալ Հայոց ցեղասպանության մասին: Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է ամբողջ ճշմարտությունը հասցնել թուրք հասարակությանն այլ միջոցներով», - նշեց Ամբարյանը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի լուսանկարը հայտնվել է «Cosmopolitan» ամսագրի թուրքական տարբերակի ապրիլյան համարի շապիկին: Քարդաշյանը հայտարարել էր, որ դա արվել է առնաց իր իմացության: Քարդաշյանը մասնակցել է «Cosmo» միջազգային ֆոտոսեսիային: Այնուհետեւ լուսանկարները հայտնվել են պարբերականի տարբեր երկրների վարկածներում: Սակայն Քիմի խոսքով, ինքը չէր էլ կարող պատկերացնել, որ իր լուսանկարը կհայտնվի թուրքական տարբերակում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites