Apr 6, 2011

Ավտոմեքենան 50-60 մետր գլորվել է ձորը. վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են

Ռուսաստանի դաշնության սահմանապահ զորքերի N զորամասից այսօր` ապրիլի 6-ին, ժամը 03:00-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Մեղրիի բաժին, որ Կապան-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես  հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02:00-ի սահմաններում վերը նշված ճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, 27-ամյա Արամ Թարվերդյանը (նա պայմանագրային զինծառայող է, ծառայում է ՌԴ սահմանապահ զորքերում) վարելով իր անձնական օգտագործման «ԳԱԶ-2410» մակնիշի 53 ՏԼ 717 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ մոտ 50-60 մետր գլորվել է ձորը: Վթարի հետեւանքով ինքը եւ ուղեւոր Մեղրիի բնակիչ 25-ամյա Սամվել Ալեքսանյանը տեղում մահացել են:

Նրանց դիակները ձորց դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի տարածաշրջանի փրկարարները:

Ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites