Apr 4, 2011

Մեծ պահքի շրջանում կարելի է հաղորդություն ստանալ միայն 3 օրերի

Մեծ Պահքի շրջանում սուրբ հաղորդություն հնարավոր է ստանալ միայն երեք օր` ապրիլի 7-ին` Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին, ապրիլի 9-ին, որը Ս. Գրիգոր Լուսավորչի մուտքը Խոր Վիրապն է խորհրդանշում եւ ապրիլի 17-ին`Ծաղկազարդին կամ այլ կերպ ասած` Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ այդ օրերին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին Ս. Հաղորդություն կբաշխվի:

Հիշեցնենք, որ Մեծ Պահքն այս տարի սկսվել է մարտի 7-ին եւ կշարունակվի մինչեւ ապրիլի 24-ը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites