
Կարապետյանը հայտնեց, որ երեկվանից մայրաքաղաքի երթուղիներում սկսվել է մոնիթորինգ, որոնց մասնակցում են նաև ուսանողները: «Մենք վերահսկողություն ենք կատարում, թե ինչքանուվ են տրանսպորտային օպերատորները կատարում իրենց ստանձնած պարտավորությունները` սկսած երթուղային տրանսպորտում սանիտարահիգիենիկ վիճակից մինչ վարորդի արտաքին տեսքը»,- մանրամասնեց քաղաքապետը:
Ներկայացնելով մայրաքաղաքի տրանսպորտային հայեցակարգը` Կարապետյանն ընդգծեց, որ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի «վաղը Երևանում գործի տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարման միասնական համակարգ»: Սա ենթադրում է ուսանողների, տարեցների, և այլ սոցիալական խմբերի համար աբոնեմենտների ներմուծում, ինչպես միկրոավտոբուսներից անցում դեպի մեծ ու միջին չափի ավտոբուսների շահագործման:
Կարապետյանի խոսքով, միասնական վճարման համակարգի ներդրումը թույլ կտա ֆինանսական հոսքերն ուղղել տրանսպորտային ոլորտի զարգացմանը: