Տիեզերքը թռչելն ուղղակի հրաշք է, իսկ տիեզերական թռիչքի ամենատպավորիչ պահը այն է, երբ պատուհանից նայում ես Երկիր մոլորակին։ Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր տպավորությունները կիսեց ռուս տիեզերագնաց Միխայիլ Տյուրինը։ Նրա խոսքով՝ տարբեր ժամանակ տիեզերքից երկրի պատկերը ասես տարբեր կերպ է քեզ ներկայանում, սակայն այդ ամենն ունի մի ընդհանրություն. «Տիեզերքից երբ նայում ես երկրին ամեն ինչ ասես կանոնակարգված լինի, եւ գծագրված, դա աննկարագրելի գեղեցկություն է, այն ուղղակի պետք է տեսնել»:
Նշենք, որ մասնագետների խոսքով, ներկայումս դեպի տիեզերք թռիչքն արժե շուրջ 135 հազար դոլար: Նրանց ներկայացմամբ, անգամ գումար ունենալու պարագայում, պետք է հերթագրվել եւ բավականին երկար սպասել քո հերթին, գուցե տարիներ, քանի որ ցանկացողները շատ- շատ են: