Apr 14, 2011

Փերիս Հիլթոնը խոստովանել է, որ մեկ գիշերվա համար 100 հազար դոլար է պահանջել

Հոլիվուդյան սկանդալային դերասանուհի, հայտնի Hilton հյուրանոցային ցանցերի ժառանգորդուհի Փերիս Հիլթոնը բացահայտել է, թե ինչու է Լաս Վեգասի Hard Rock հյուրանոցն իրեն 100 հազար դոլար պարտք։

Հայտնի է դարձել, որ Հիլթոնի եւ Hard Rock հյուրանոցի սեփականատերերի միջեւ համաձայնություն էր կայացվել, ըստ որի, որոշակի օրերին Փերիս Հիլթոնն այցելելու էր Hard Rock հյուրանոց։ Այդ ընթացքում Հիլթոնի՝ Hard Rock հյուրանոցում գտնվելու մասին տեղեկացվելու էին լրատվամիջոցներն, որն էլ հյուրանոցի համար գովազդ էր լինելու։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մեկ գիշեր հյուրանոցում մնալու համար Հիլթոնին 100 հազար դոլար վճարել։

Հիլթոնը նախատեսվածի պես 2 անգամ այցելել է հիշյալ հյուրանոց, սակայն հյուրանոցի պատասխանատուները պնդել են, թե այցն իրենց սպասած արդյունքները չի տվել եւ վճարել են 100 հազար։ Չկարողանալով վերցնել մյուս 100 հազարը, Հիլթոնը դիմել է դատարան, որտեղ ստիպված է եղել մանրամասնել, թե ինչպես է գումար աշխատում։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites