Apr 9, 2011

Աշխարհում առաջին անգամ վիրահատել են 100-ամյա հիվանդի սիրտը

Իտալացի բժիշկները վիրահատել են 100-ամյա հիվանդի սիրտը: Վիրահատական միջամտությունը կատարել են իտալական Տոսկանա նահանգի մայրաքաղաք Ֆլորենցիայում գտնվող Կարեջի հիվանդանոցի աշխատակիցները:

Հիվանդը եղել է 1911 թ. ծնված մի տղամարդ, որը մինչեւ ութսուն տարեկանն աշխատել է որպես բժիշկ-ուրոլոգ: Նա վիրահատության կարիք է ունեցել ինֆարկտից հետո, հաղորդում է «Ուկրինֆորմը»:

Բժիշկների խոսքով` իրենց չի հաջողվել ինչպես Իտալիայում, այնպես էլ այլ երկրներում պաշտոնական հրապարկումներ գտնել այդ տարիքի մարդկանց նմանատիպ վիրահատության մասին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites