Ոստիկանության Կենտրոնականի բաժնում մարտի 2-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Օղակաձեւ զբոսայգում` Կամերային երաժշտության տան հարեւանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ որովայնի եւ կրծքավանդակի մասերում ստացած կտրած-ծակած վնասվածքներց մահացել է 41-ամյա Արթուր Նազարյանը:
Նույն վայրից, մարմնի ծակած-կտրած թափանցող վնասվածքով, հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա Վասիլի Աբրամովիչը, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Դեպքի վայրից ոստիկանները բերման են ենթարկել վիճաբանության մասնակից, 43-ամյա Վարդան Բաղդասարյանին: Նրա ձեռքի մասում առկա է եղել կտրած-ծակած վնասվածք:
Մարտի 3-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված հանցագործությունը կատարելու համար, Սարկավագի փողոցի թիվ 78/ա շենքի մոտից բերման է ենթարկվել 50-ամյա Արմեն Ս.-ն:
Հանցագործության գործիք դանակը առգրավված է:
Ա. Սիմոնյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: