Mar 1, 2011

Կներկայանանք Թուրք հեղինակի կատարմա՞մբ

«Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգի համար պայքարող չորս ստեղծագործություններից մեկի հեղինակն ազգությամբ թուրք երգահան Մարտին Կեսիցինն է:


Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը մրցույթին ներկայացրած 70 երգերից ընտրել է 4-ը` հայաստանցի երգահաններից Վահրամ Պետրոսյանի, Ապրիկոտայի, Դեր Հովայի և Գերմանիայի բնակիչ Մարտին Կեսիցիի ստեղծագործությունները:

Տարբեր ինտերնետային աղբյուրների համաձայն` Կեսիցին Գերմանիայի Բեռլին քաղաքում ծնված թուրք երգիչ և երգահան է: Եթե նրա Goodbye երգն ընտրվի, սա կլինի առաջին դեպքը, երբ Հայաստանը կներկայանա ոչ հայ կոմպոզիտորի գրած երգով:

«ԱրմենիաՆաուն» փորձեց խոսել «Եվրատեսիլի» հայկական գրասենյակի պատասխանատու Գոհար Գասպարյանի հետ` ցանկանալով ճշտել, թե արդյոք ժյուրին տեղյակ եղել է, որ իրենց ընտրած երգի հեղինակը հայ չէ, սակայն մեր զանգին չկարողացան պատասխանել:

Հայաստանը ներկայացնող երգի ընտրությունը կանցկացվի մարտի 5-ին, երբ հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկությամբ 50/50 հարաբերակցությամբ կընտրվի երգը, իսկ «Եվրատեսիլ-2011»-ը կանցկացվի մայիսի 10-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ Հայաստանը ներկայացնելուէ երգչուհի Էմմին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites