Mar 2, 2011

Պեկինում գործարկվել են առաջին էլէկտրատաքսիները

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գործարկվել են առաջին 50 էլէկտրատաքսիները։


Պեկինը էկոլոգիապես անվտանգ հասարակական տրանսպորտով մատակարարելու նախագծի իրականացումն սկսել է Յանցին շրջանից, որտեղ ներկա պահին տեղակայված է նոր տիպի ավտոմեքենաների համար նախատեսված 25 լիցքավորման կայան։


Ինչպես հայտնում է «Ռիա նովոստին», չինական արտադրության նոր էլէկտրատաքսիների մարտկոցի լիակատար լիցքավորումը բավականացնում է մեքենայի 140 կմ երթևեկությունը։ Փորձագետների հաշվարկների համաձայն՝ նոր տրանսպորտը ոչ միայն էկոլոգիապես մաքուր է, այլ նաև տնտեսապես շահավետ է։ Յուրաքանչյուր էլեկտրոտաքսի վառելիքի օգտագործման համար տնտեսում է տարեկան մինչև 30 հազար յուան։


Քաղաքային իշխանությունները նախատեսում են մինչև 2012–ը աշխատացնել 5000 նոր էլեկտրոմեքենաներ ու ավտոբուսներ։ Ընդհանուր առմամբ 2015–ին կգործարկվի կես միլիոն էկոլոգիապես մաքուր ավտոմեքենա, իսկ 2020–ին, պաշտոնական ծրագրերի համաձայն, այդ ցուցանիշը կհասնի 5 մլն–ի։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites