Mar 12, 2011

Տոմսերի գումարները կվերադարձվեն

Երեկ Վահե Հարությունյան հայտարարել , որ մինչեւ ապրիլի 10-ը փուլ առ փուլ կվերադարձնեն բոլորի գումարները: Նրա փոխանցմամբ, կազմակերպությունը որոշակի ֆինանսական խնդիրներ է ունեցել, սակայն ոչ մեկին չի խաբել, վճարել են բոլորի կանխավճարները, այդ թվում՝ 4500 եվրոյին համարժեք դրամ՝ Սիրուշոյին, 25500 եվրոյին համարժեք դրամ՝ Սառա Քոնորին, 1200 դոլարի չափ՝ Արա Մարտիրոսյանին: Ըստ համերգի կազմակերպչի, 22 մլն դրամի տոմս է վաճառվել, բայց 3 մլն դրամ էլ դեռ իր գրպանից է դրել համերգը կայացնելու համար. «8 տարի մեր կազմակերպությունը գործում է եւ 110 համերգ է կազմակերպվել ու երբեք նման բան չի պատահել»: Այն «մասով» էլ, որ տոմս գնած մարդիկ իրեն չեն գտնում, Վ. Հարությունյանը պատասխանեց, որ նրանցից ոմանց վատ պահվածքի պատճառով Իսահակյան 28 շենքի կառավարչությունը իրենց կազմակերպությանը միառժամանակ արգելել է գործունեություն ծավալել այդ տարածքում: Կազմակերպչի ասելով, առաջիկայում ինքը հանդես կգա ասուլիսով, կասի իրենց գրասենյակի նոր հասցեն, որտեղ տոմսերը կփոխարինվեն իրավական ուժ ունեցող պարտավորագրերով, մինչեւ գումարների վերադարձը: Նա ասաց նաեւ, որ որեւէ մեկին խաբելու ու խարդախության դիմելու մտադրություններ չի ունեցել, բոլոր փաստաթղթերն ու պայմանագրերը հանձնել է իրավապահ մարմիններին, ընդ որում՝ մարտի 8-ի համերգը չկայանալու նախաձեռնությունն էլ, նրա ասելով, Ս. Քոնորին է պատկանում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites