NEWS.am-ը ընթերցողին է ներկայացնում ֆրանսիական «Aujourd’hui en France» պարբերականի Սոֆի Օդուեն-Մամիկոնյանի մասին պատմող «Իսկական արքայադուստր» հոդվածը կրճատումներով։
«Հայաստանի գահաժառանգ արքայադուստր Սոֆի Օդուեն-Մամիկոնյանը, որը ազգակցական կապեր ունի նաեւ Տրիստան Բեռնարի հետ (ֆրանսիացի հռչակավոր գրող) ծնվել է ֆրանսիայում 1961 թվականին։ Աղջիկը գրական ստեղծագործություններ սկսել է գրել 12 տարեկան հասակում, մինչեւ դիվանագիտական բարձրագույն կրթության վկայականի ստանալը։ Գովազդով սկսել է զբաղվել Ժակ Սեգելայի հետ (Սեգելան քաղաքական գովազդի համաշխարհային առաջատարներից մեկն է, նրան երբեմն ներկայացնում են որպես «նախագահների լավագույն ընկեր» բնորոշմամբ), եւ թողել է կարիերան 1987 թվականինմ, երբ ծնվեց նրա առաջին դուստրը։ Երկար ընդմիջումից հետո, նա նորից տարվեց գրականությամբ։ Օդուեն-Մամիկոնյանն իր առաջին գիրքը՝ «Դունկան Տարա»-ի առաջին հատորը, լույս ընծայեց 2003թ.։ Այն գերբնական հատկություններով օժտված պատանի կախարդուհու մասին էր։ Այս հումորային սյուժեյով ֆանտաստիկ պատմության առաջին 7 հատորնրը վաճառվեցին 700 000 օրինակով միայն Ֆրանսիայում, եւ հրատարակվեցին նաեւ 17 այլ երկրներում։ Նախորդ տարի M6 ընկերությունը հատորաշարին ադապտացված 26 էպիզոդով մուլտսերիալ է նկարահանել։ 2007թ-ին Սոֆի Օդուեն-Մամիկոնյանը լույս ընծայեց «Կլարա-շոկոլադ» մանկական գիրքը, իսկ 2008թ-ին ներկայացրեց արդեն մեծահասակների ընթերցման համար նախատեսված «Ճարկալումից տառապողների պարը» թրիլլերը։
NEWS.am