Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Apr 1, 2011

Բանկ թալանելու փորձ կատարած կապիտանը կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով` ՀՀոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք բաժնին կից պետական պահպանության վարչության պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Սամվելի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Մեղադրանքն է առաջադրվել է ՀՀ քր. օր-ի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա մեղադրվում է 2011թ. մարտի 29-ին, ժամը 12-ի սահմաններում, զինված ատրճանակով, դեմքը քողարկված «Կոնվերսբանկ» փակ բաժնետիրական ընկերության Նոր Նորք մասնաճյուղի գանձապահների համար նախատեսված հատվածը ապօրինի մուտք գործելու եւ ատրճանակի գործադրման սպառնալիքով բանկի աշխատակիցների նկատմամբ, ավազակային հարձակում կատարելու, գանձապահի պահարանից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու եւ փախուստի դիմելու համար:

ՀՔԾ-ից հայտնում են նաեւ, որ 2011թ. մարտի 31-ին Արթուր Սամվելի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումումը: Գործով նշանակվել են տարբեր բնույթի փորձաքննություններ, ստուգվում են քննությամբ առաջ քաշված վարկածներ, հանցագործության կատարման շարժառիթների եւ հանցագործության կատարմանն այլ անձանց հնարավոր մասնակցությունը պարզելու ուղղությամբ :
Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր, Արթուր Հակոբյանը ապրում է ֆինանսապես ապահովված ընտանիքում:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լոռու մարզում 17-ամյա երիտասարդն ընկել է ձորը

Ահազանգ է ստացվել, որ մարտի 31-ի երեկոյան Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի մոտ «Ձորագետ» կիրճը մարդ է ընկել, վնասել ոտքի հոդը եւ անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:

Փրկարարների ուժերով մոտ 12 մ խորությամբ կիրճից դուրս է բերվել Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 2 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ, 17-ամյա Վրույր Սուքիասյանը եւ հանձնվել հարազատներին:

Բարի գալուստ, Հրանուշ

Շուտով հայկական գաղութներում շրջագայությունից վերադառնալու է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Բայց այստեղ նրան փաստորեն նոր, և ըստ էության, ոչ հաճելի անակնկալներ են սպասվում: Խնդիրը նրանում է, որ մի պահ մամուլում հայտնվեց Թամարա Պողոսյանի և Հրանուշ Հակոբյանի մասին մի հրապարակում, ըստ որի սույն տիկնայք հանդիսանալով “Մեկ ազգ, մեկ մշակույթ” հիմնադրամի համապատասխանաբար գործադիր տնօրենն ու նախագահը, շատ լարված հարաբերությունների մեջ են և ընդհանրապես չեն շփվում իրար հետ, իսկ Թամարա Պողոսյանը նույնիսկ բողոք էր ներկայացրել ընդդեմ Հրանուշ Հակոբյանի:

Հետագայում աղմուկը դադարեց և կարծես բոլորը մոռացան դրա մասին: Բայց ըստ այսօրվա հրապարակաման, պարզվում է, Թամարա Պողոսյանի բողոքը բավականին լուրջ ընթացք է ստացել: Մասնավորապես, Գլխավոր դատախազությունը Թամար Պողոսյանի բողոքը, որպես վարչական իրավախախտումների վարույթ, ուղարկել է արդարադատության նախարարություն՝ որպես օրենքով սահմանված կարգով հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնող մարմին: Միաժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից մարտի 24-ին ընթացք է տրվել Թամարա Պողոսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված գրությանը, որի հիման վրա վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացնում նշված գրության մեջ ներկայացված փաստերի վերաբերյալ, որոնց պատճառով արդեն 3 ամիս է՝ խաթարվել է հիմնադրամի բնականոն գործունեությունը:
Փաստորեն, ինչպես երևում է, արտերկրից վերադարձող “Մեկ ազգ, մեկ մշակույթ” հիմնադրամի նախագահ Հրանուշ Հակոբյանին բավականին տհաճ անակնկալներ են սպասվում: Այս գործըթնացը, բնականաբար, ունենալու է բավականին հետաքրքիր զարգացումներ, որոնք ընթացքում համեմվելու են երկու տիկնանց` միմյանց հասցեին արվող սուր որակավոումներով և մեկնաբանություներով, ինչը, անշուշտ, մանրամասն արտացոլվելու է մամուլում: Փաստորեն, սպասվում է բավականին թեժ և անզիջում պայքար, որը, սակայն, որոշ թարմություն կմտցնի անընդհատ նույն թեմաներից հոգնած լրատվական դաշտում:

Քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը, հնարավոր է, ազատ արձակվի

«Սեւան» քրեկատարողական հիմնարկի պայմանական-վաղաժամկետ ազատման վարչական հանձնաժողովը կայացրել է դրական որոշում` ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության անդամ Արամ Բարեղամյանին պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման հարցում: Այս մասին հայտնում է Քերակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը: Նա նշեց, որ առաջիկա օրերին պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը կքննարկի որոշումը եւ դրական եզրակացության դեպքում գործը կուղարկվի դատարան` հետագա ընթացք ստանալու համար:

Հիշեցնենք, որ Արամ Բարեղամյանը 2008-ի փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ եղել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետը: Նա 6 տարվա ազատազրկման է դատապարտվել մարտի 1-ի քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը):

Ջիվան Գասպարյանը ելույթ կունենա Կրեմլում` Ռուսաստանի Նախագահական նվագախմբի հետ

Հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հեքիաթային դուդուկը ապրիլի 29-ին կհնչի Կրեմլի պետական պալատում: Ջիվան Գասպարյանը ելույթ կունենա ՌԴ նախագահական Սիմֆոնիկ նվագախմբի եւ Սրետենկայի վանքի երգչախմբի հետ, հաղորդում է miasin.ru-ն:

«Հանդիսականների խնդրանքով, նախագծի հեղինակները որոշել են կրկնել լեգենդար «Ջիվան Գասպարյան, ՌԴ նախագահական Սիմֆոնիկ նվագախումբ եւ Սրետենկայի վանքի երգչախումբ» նախագիծը:

83-ամյա Գասպարյանի ստեղծագործությունները նաեւ բազմիցս հնչել են տարբեր հոլիվուդյան ֆիլմերում:

Քիչ առաջ տղամարդը ցած է նետվել «Հաղթանակի» կամրջից եւ տեղում մահացել

Երեւանում քիչ առաջ մի անձ ինքնասպանություն է կատարել` ցած նետվելով «Հաղթանակ» կամջից: Նա տեղում մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրում են «Շտապօգնության» ծառայության բրիգադը, ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գրիշա Ամիրխանանի գլխավորությամբ:

Սպասում են, որ դեպքի վայր ժամանեն դատաբժիշկը, դիակ տեղափոխող մեքենան, նաեւ փրկարար ծառայության աշխատակիցները:

Ինքնասպանություն գործող անձը տղամարդ է` մոտ 50-55 տարեկան: Առայժմ պարզված չէ նրա ինքնությունը: Իրավապահները ճշտում են նրա տվյալները:

Թուրքիայում ձերբակալել են բանակից խուսափելու մեջ մեղադրվող 80-ամյա պապիկին

Անթալիայի ոստիկանությունը ծերանոցից բերման է ենթարկել 80-ամյա Ալի Չելիքին՝ դասալքության մեղադրանքով։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անթալիայի ոստիկանությունը պապիկին ձերբակալելու հրահանգը ստացել է ժանդարմերիայից եւ իրականացրել իր պարտականությունը՝ Անթալիայի ծերանոցից բերման ենթարկելով 1931-ին ծնված Ալի Չելիքին։

Պապիկին բերման ենթարկելուց հետո ուղարկել են դատարան, որտեղ ենթարկվել է բժշկական ստուգման։ Լրագրողների այն հարցին, թե նա ծառայե՞լ է, պապիկը պատասխանել է. «ես ծառայել եմ 1951-ին»։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites