Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Mar 23, 2011

Լոլիտան ամուսնացել է հինգերորդ անգամ

Ռուս հայտնի երգչուհի Լոլիտա Միլյավսկայան մարտի 20-ին ամուսնացել է։ Աստղի ընտրյալը դարձել է 35-ամյա թենիսիստ Դմիտրի Իվանովը։

Լոլիտայի եւ Դիմայի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել «Ուկրաինա» հյուրանոցի «Բոնո» ռեստորանում։ Ի դեպ, նման ռեստորան վարձակալելու համար անհրաժեշտ է 110 հազար դոլար։ Նորապսակներին այնտեղ հասցրել է սպիտակ «Բենթլին»։ Երգչուհին հագած է եղել մոդելավորող Իգոր Չապուրինի հեղինակած բաց դեղձագույն կարճ զգեստը եւ քող է կրել, գրում է Newsera-ն:

Արտիստուհու հինգերորդ հարսանիքը մեկ հարկի տակ է հավաքել նրա ամենամոտ ընկերներին եւ բարեկամներին՝ մոտ 100 մարդու, նրանց թվում՝ Ֆիլիպ Կիրկորովին, Լարիսա Դոլինային, Անիտա Ցոյին, Դիմա Բիլանին, Անդրեյ Մալախովին եւ Անաստասիա Վոլոչկովային։ Այնքան սպասված Ալլա Պուգաչովա-Մաքսիմ Գալկին զույգը տոնակատարությանը չի մասնակցել, սակայն ռուսական շոուբիզնեսի պրիմադոննան Լոլային սպիտակ ոսկուց եւ ադամանդներով զարդարված կլոր ճարմանդ է ուղարկել։

Հայ ազգային կոնգրեսը հույսեր է կապում Սերժ Սարգսյանի պրագմատիզմի հետ

Եթե Հայ ազգային կոնգրեսին հաջողվի փողոց դուրս բերել 200 հազար մարդ, Սերժ Սարգսյանը պարզապես կդիմի փախուստի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Այն հարցին, թե ի՞նչ երաշխիք ունի, որ Սերժ Սարգսյանը կդիմի հենց այդ քայլին, Զուրաբյանը պատասխանեց. «Այդ երաշխիքը Սերժ Սարգսյանի պրագմատիզմն է»: Ճշտող հարցին, թե 2008 թվականի փետրվարի 26-ին նույնպես Համաժողովրդական շարժումը բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց, սակայն իշխող վարչակազմը հրաժարական չտվեց եւ չփախավ, ՀԱԿ համակարգողն արձագանքեց, թե իրավիճակն այն ժամանակ եւ այժմ բոլորովին այլ է:

«2008-ին ռեժիմը շատ հզոր էր, ուժային կառույցները կուռ էին, երկիրը քիչ թե շատ տանելի տնտեսական պայմաններում էր, թեեւ այսօր առկա արատավոր համակարգը կրկին գործում էր, տրանսֆերտները շատ էին, երկիրը սոցիալական առումով գտնվում էր շատ ավելի ապահով վիճակում: Ընդդիմությունը նոր էր կազմավորվել, այսօրվա համախմբվածությունն ու ինստիտուցիոնալությունը չկար, այսինքն, իրավիճակը շատ տարբեր է նրանից, ինչ մենք այսօր ունենք»,-նկատեց Զուրաբյանը:

Նա նաեւ հավելեց, որ թվարկվածներին պետք է գումարել նաեւ այն, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը զուրկ էր պրագմատիզմից, նա պատրաստ էր Լիբիայի նախագահ Քադաֆիի բախտին արժանանալ, միայն թե չգնար քաղաքական լուծումների:

Ուսանողուհին ինքնասպան է եղել

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ԼՄՀ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Դավթյանն ինքնասպան է եղել:

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ԼՄՀ ֆակուլտետի դեկան Հ. Ճանճապանյանը ասում է, որ ինքնասպանության մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն, իսկ ուսման վարձն ուսանողուհին վճարած է եղել:

Շրջանառվող լուրերի համաձայն' Լիլիթ Դավթյանն ինքնասպան է եղել մեծ քանակությամբ դեղահաբ կուլ տալու ճանապարհով:

Ռիչարդն էլ լքեց Րաֆֆիին

Այսօր տեղեկություն է տարածվել, ըստ որի Ռիչարդ Գիրակոյան հեռանում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնից, որի տնօրենն էր հանդիսանում, և հիմնելու է սեփական կենտրոնը:

Առաջին հայացքից բավականին սովորական թվացող այս հայտարարությունը, երբ որևէ հայտնի փորձագետ հեռանում է որևէ կազմակերպությունից և սկսում աշխատել այլ կազմակերպությունում, որոշ մտածելու տեղիք է տալիս սակայն: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը Ժառանգություն կուսակցության կազմակերպություններից էր, և Ռիչարդ Գիրակոսյանի այս քայլը որոշ ենթադրություններ է առաջ բերում:

Ըստ երևույթին, Րաֆֆի Հովհաննիսյանի մոտից սկսվում է լուրջ արտահոսք ամենատարբեր ձևերով, ինչը, գուցե, կապված է մոտեցող ընտրությունների և այդ ֆոնին Ժառանգություն կուսակցության վարկանիշի կտրուկ անկման հետ: Այս առումով, բավական է միայն նայել մարտի 22-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի և նույն օրը ժամը 5-ին Ժառանգության 6 պատգամավորների ելույթների ժամանակ հավաքված մարդկանց քանակին` այս ամենը նկատելու համար: Ի վերջո, խոսքը գնում է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերից մեկի մասին:

Իսկ հիմա էլ Ռիչարդ Գիրակոսյանը, որը Հայաստանի մասշտաբներով բավականին հայտնի փորձագետ է համարվում, լքում է Րաֆֆի Հովհաննիսյանին: Ըստ երևույթին, վերջին իրադարձությունները, կապված Րաֆֆիի հացադուլի հետ, վերջնական արդյունքում ավելի շատ վնասում են նրան, քան որևէ օգուտ բերում, ինչին միտված էր այդ հացադուլը: Եվ այնպիս տպավորություն է առաջանում, որ Ժառանգություն կուսակցությունում այսօր, բացի խմբակցության 6 պատգամավորներից և տարածքային կազմակերպությունների մի քանի ղեկավարներից, որևէ մեկը չկա:

Թերևս սա գիտակցելով է Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում հացադուլը, ինքն էլ իմանալով, որ դա ոչ մի արդյունքի չի բերելու: Բայց, ինչպես ցույց է տալիս Ռիչարդ Կիրակոսյանի որոշումը, դա ամենևին չի կասեցնում Ժառանգության վերջին ռեսուրսների արտահոսքը:

Mar 22, 2011

«Ցիտադել» ՍՊԸ-ի տնօրենը հոսանքահարվել եւ մահացել է

Դիակ տեղափոխող մեքենան Վաղարշյան փողոցից մահացած երիտասարդի դիակ է տեղափոխել դիահերձարան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 21-ին, ժամը 12-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի վրա գտնվող թոնրատան մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Նշված վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Վաղարշյան փողոցի 13/5 հասցեում գործող թոնրատան հետանամասում գտնվող էլեկտրացանցի բաշխիչ ենթակայանում հոսանքահարվել եւ տեղում մահացել է 37-ամյա Սամվել Դավթյանը: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ֆոտոլրագրողը հայտնեց, որ Դավթյանը «Ցիտադել» ՍՊԸ-ի տնօրենն էր:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Թբիլիսիի հայկական դպրոցում պայթուցիկ սարք են գտել

Թբիլիսիի հայկական դպրոցում պայթուցիկ սարք են հայտնաբերել:

Ինչպես հայտնում են տեղացիները, այս պահին Չոլոկաշվիլիի փողոցում գտնվող ուսումնական հաստատության մոտ սակրավորներ եւ կինոլոգներ են աշխատում:

Պայթուցիկ սարքը հայտնաբերել է պահակը: Պարապմունքները դպրոցում որոշ ժամանակ չեն ընթանում վերանորոգման պատճառով:

Արծրունուն կփոխարինի Մարզեպետունին

Երեկ իր ներկայացրած դիմումի համաձայն պատգամավորական մանդատից հրաժարվեց ՕԵԿ-ական պատգամավոր Արծրուն Աղաջանյանը: Ըստ շրջանառվող լուրերի, նա նշանակվելու է նույն Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գինու և կոնյակի գործարանի տնօրեն:

Նրա փոխարեն պատգամավոր է դառնալու ՕԵԿ Գեղարքունիքի մարզի պատասխանատու Մարզպետունի Մանուկյանը: Սակայն, ինչպես պարզվում է, Մարզպետունի Մանուկյանը ՕԵԿ համամասնական ցուցակում անմիջապես չէր հաջորդում Արծրուն Աաղաջանյանին, և մինչև նրա հերթին հասնելը կային ևս երեք թեկնածուներ, որոնք «իքնաբացարկ են» հայտարարել:

Ինչևէ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Աթուր Բաղդասարյանը սկսել է պաշտոնների աճուրդ, և 3 թեկնածուների «ինքնաբացարկը» ու հենց Մարզպետունի Մանուկյանի ընտրությունը որպես Ազգային Ժողովի ՕԵԿ-ական պատգամավոր, թերևս այդ աճուրդի դրսևորումներից մեկն է:

Տվյալ պարագայում, փաստորեն, աճուրդի է դրվել պատգամավորական մանդատը: Ւսկ թե ինչպիսին կլինի ՕԵԿ-ական քվոտայով այլ պաշտոնների աճուրդային բաժանումը, ցույց կտա ժամանակը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites