Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Feb 28, 2011

«Ժառանգությունը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը

Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանն օրերս կառավարող ուժերի առաջնորդների հետ հակասահմանադրական, ապօրինի հուշագիր է ստորագրել, որի նպատակն է շրջանցելով բոլոր օրենքները սեփական թեկնածությունը վաղաժամ առաջ քաշել նախագահական ընտրություններում: Նման հայտարարություն է արել Ազգային Ժողովի ամբիոնից ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Այդ քայլով Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտարարեց հայ հասարակությանը. «Պետությունը ես եմ»: Այդ հուշագրի ստորագրմամբ ամրագրվում է Սերժ Սարգսյանի կառավարումը հետագա 7 տարվա համար, երբ շարունակվելու է ներկայիս հակաժողովրդական քաղաքականությունը, որը նպաստում է արտագաղթի աճին եւ տոտալ...

Ովքեր են մեղավոր վրացական համարանիշներով մեքենաների համար

Վրացական համարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման հետ կապված աղմուկը հավանաբար մնաց հետեւում։ Կառավարությունը ոչ մեծ, բայց հաշվենկատ զիջման գնաց՝ չփոխեց օրենքն ու մաքսազերծման կարգը, սակայն հնարավորություն տվեց գումարը վճարել 6 ամսվա ընթացքում։ Բնականաբար՝ ավտոսեփականատերերի մի մասն այդ զիջումից բավարարված չէ, սակայն ակնհայտ է, որ բողոքի զանգվածային ակցիաներ այլեւս չեն լինի։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ բոլոր հիմքերն ունի հայտարարելու, որ պետք է ստիպեն ներմուծողներին՝ հարգել օրենքը, ինչպես որ դա արեց փետրվարի 25-ի ասուլիսի ընթացքում։ Սա միանգամայն արդարացված պնդում է։ Իսկապես, եթե կա օրենք, ու ավտոմեքենա ներմուծողների մեծ մասն այդ օրենքով...

Feb 25, 2011

Ինչպես կավարտվեն շաքարավազի վերաբերյալ խոսակցությունները

Երեւանյան խանութներում իսկական շաքարավազային տենդ է սկսվել։ Մարդիկ, մոտալուտ թանկացումներից զգուշանալով, սկսել են շաքարավազ պահուստավորել։ Տնային տնտեսուհիների կենցաղային խոսակցություններում ամենատարածված հարցը հետեւյալն է՝ «որքա՞ն շաքար ունես տանը»։ Թեեւ մեր մոնիտորինգը խանութներում շաքարավազի թանկացում չհայտնաբերեց, մի շարք խանութներում, այնուամենայնիվ, շաքարավազ չկար։ Սակայն խոսել դեֆիցիտի մասին վաղ է՝ սուպերմարկետներում կարելի է ազատորեն շաքարավազ ձեռք բերել կգ-ը 360 դրամով։ Կան նաեւ առաջարկներ 345-ով, սակայն գնորդները դժգոհում են դրա որակից՝ չափից ավելի խոնավ է։ Որքանո՞վ հիմնավոր են շաքարավազի թանկացման մասին խոսակցությունները։ Բնականաբար՝...

Շունն ու Կատուն նոր տարբերակում

...

Feb 24, 2011

Գուշակ առնետը

Գուշակ Պաուլ ութոտնուկը սատկեց, սակայն նրա գործը շարունակողներ կան: Գուշակությամբ մեկ այլ հայտնի կենդանին` խաչաձև աչքերով պարկավոր առնետը` Խայդի անունով, «Օսկարի» մրցանակաբաշխությանն ընդառաջ գուշակել է, թե ով է լինելու լավագույն կնոջ դերի օսկարակիրը: Գուշակությունը տեղի է ունեցել Գերմանիայում, ինչն ուղիղ եթերով ցուցադրվել է նաև Միացյալ Նահանգներում: Օսկարի հինգ արձանիկներին ամրացվել էին «Լավագույն դերասանուհի» անվանակարգի հավակնորդների նկարներին, որոնց զննելուց ու հոտոտելուց հետո առնետ Խայդին կանգ է առել Նատալի Պորտմանի նկարով արձանիկի վրա: Նատալի Պորտմանն «Օսկարի» է ներկայացվել «Սև կարապ» ֆիլմում բալետի պարուհի դերի համար: Հատկանշական...

2010-ի սիրելի անունները

2010-ին Հայաստանում ծնվել է 23 886 տղա եւ 20 924 աղջիկ: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից հայտնում են, որ ծնված տղաների անունների շարքում ամենատարածվածը շարունակում է մնալ Նարեկը (1199): Երկրորդ տեղում Դավիթ անունն է (1106), այնուհետեւ գալիս են Գոռը (741), Էրիկը (666), Արմանը (665), Հայկը (586), Սամվելը (527), Տիգրանը (521), Ալենը (505), Արթուրը (502): Աղջիկների շրջանում ամենատարածված անունը եղել է Մանեն (923), այնուհետեւ գալիս են Միլենան ու Անին (715-ական), Էլենը (698), Նարեն (606), Աննան (577), Մարիամը (501), Մերին (456), Մարին (384), Եվան (38...

Շաբաթվա միջոցարումների ցանկ. Լեռնցի

«Այս շաբաթ «ՄԱՆԱՆԱ» ծրագրի շրջանակներում կարող եք մասնակցել հետևյալ հանդիպումներին և Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների օգնությամբ. Փետրվար 24, հինգշաբթի, ժամը 18:30 Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքին կից սրահ թեման` «Հայ Եկեղեցու Հավատամքը» բանախոս` Տ. Մարկոս քահանա Մանգասարյան Փետրվար 26, շաբաթ, ժամը 14:30 Էջմիածնի Սուրբ Գայանե վանքին կից սրահ թեման` «ԵԿԵՂԵՑԻ» բանախոս` Արթուր սարկավագ Սարգսյան Փետրվար 27, կիրակի, ժամը 14:30 Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու երիցատուն թեման` «ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՓՐԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ» բանախոս` Տ. Անդրեաս աբեղա Եզեկյան Փետրվար 27, կիրակի, ժամը 14:30 Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու կից սրահ թեման` «ՄԵԾ ՊԱՀՔ. ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ» բանախոս` Գևորգ սարկավագ Ալավերդյան Փետրվար 27, կիրակի, ժամը 15:00 Նոր Նորքի Հայորդյաց տուն...

Հատուկ Ռոքի սիրահարներին

Փետրվարի 27-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա ռոք-փառատոն «Зима-Весна Ереван» խորագրով: Համերգին կմասնակցեն "Warm Rain", "Fair Wind", "Pink City Blues Band" և այլ հայկական խմբե:Այսպիսով փետրվարի 27-ին, ժամը 15:00, Ազատության հրապար...

Feb 23, 2011

Տիգրան Սարգսյանի նվերը կանանց

Եթե տարիներ անց սերունդներն ուսումնասիրեն ՀՀ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի գործունեությունը, կեզրակացնեն, որ ամենալավ նա «աշխատել» է օրացույցի հետ` մեռելոցներ է սահմանել, աշխատանքային օրերի տեղափոխություններ կատարել, տոնացույցը ամենայն բարեխղճությամբ պահպանել ու պրոպագանդել: Ասենք, Ամանորին 10-օրյա հանգիստը նրա օրոք է հիմնվել: Հիմա էլ որոշել է, որ հայ կանայք արժանի են մարտի 8-ի կապակցությամբ չորս օր հանգստանալու նվերին. մարտի 7-ը հայտարարել է ոչ աշխատանքային, քանի որ մարտի 8-ը երեքշաբթի է: Իսկ 7-ի փոխարեն կաշխատեն շաբաթ օ...

Նոր բաժնետիրոջ է վաճառվել «Սթարի» 100% բաժնեմասը

«Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի նոր բաժնետերը կդառնա Viest Assets Ltd-ն, որը գրանցված է Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (British Virgin Islands): Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: Բանակցությունները ՍԹԱՐ առևտրային ցանցի ներկայիս բաժնետերերի հետ արդեն ավարտված են, իսկ իրավաբանական ձևակերպումները դեռևս ընթացքում են: «Ընկերության ձեռքբերման քննարկումներին նախորդել են բանակցություններ վարկատու բանկերի հետ, որի արդյունքում «Սթարի» ֆինանսական ողջ պարտքը կվերակառուցվի»,- ասել է առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: Նոր բաժնետերը, առաջիկա 3 ամիսների ընթացքում պարտավորվել է կատարել 5-10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում բաժնետիրական կապիտալի...

Ինչպես են ապրել Հայաստանի ու Թուրքիայի տարածքում մ.թ.ա. 6000 տարի առաջ. կպարզի Ամերիկացի գիտնականը

ԱՄՆ Քոնեքթիքութ համալսարանի պրոֆեսորի օգնական Ալեքսիա Սմիթն ստացել է հեղինակավոր դրամաշնորհ է ստացել Հայաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի տարածքում բուսաբանական հետազոտություններ անցկացնելու համար: ԱՄՆ ազգային գիտական հիմնադրամը 400 հազար դոլարի դրամաշնորհ է հատկացվել, որպեսզի հետազոտվի, թե ինչպես են այդ տարածքում ապրած հին մարդիկ օգտագործել բույսերը սննդի մեջ: Հետազոտությունը կփորձի պարզել, թե ինչպես են հին մարդիկ բուսականություն աճեցրել մ.թ.ա 6000-ից 550 տարի առաջ: Հետագայում Սմիթը նախատեսում է պահպանված բույսերի նմուշները տեղափոխել իրենց համալսարան՝ հետազոտության համ...

Հայաստանում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանում փետրվարի 23-ին, ժամը 9-ի դրությամբ փակ եւ դժվարանցանելի են մի շարք ճանապարհներ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են եղել Տավուշի մարզի Բերդ եւ Ճամբարակ քաղաքների, նաեւ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի ճանապարհները: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Թթուջուր, Ձորագլուխ եւ Երնջատափ գյուղերի ճանապարհները: Այդ ժամի դրությամբ Արագածոտնի մարզում աշխատել է 8 միավոր տեխնիկա, Սյունիքի մարզում` 11, Գեղարքունիքում եւ Կոտայքում` 3-ական միավոր տեխնի...

Յոթ տարի է անցել Գուրգեն Մարգարյանի կացնահարումից

Յոթ տարի է անցել Բուդապեշտում տեղի ունեցած ահասարսուռ սպանությունից: 2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, քնած ժամանակ դաժանաբար կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Հանցագործը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն էր: Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, որը կանխվել էր: Նրանք երկուսն էլ մեկնել էին Հունգարիա սովորելու՝ մասնավորապես մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին: Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է, որ նույն հարկում ապրում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝...

Feb 22, 2011

Կադաֆին փախել է

Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, Լիբիայի նախագահ Մուամմար Կադաֆին հեռացել է երկրից և այժմ գտնվում է Վենեսուելայում: Մուամմարի որդին` Սայֆ ալ-Իսլամ Կադաֆին հայտարարել է, որ բախումների արդյունքում նշվող զոհերի թիվը չափազանցված է: Ինչպես հաղորդում է Ալ-Ջազիրան, կրտսեր Կադաֆին նշել է 14 զոհի մասին մայրաքաղաք Տրիպոլիում և 84` Բենգազիում: Կադաֆին նշել է, որ այս ցույցերն ուղղորդվում են դրսից և նպատակ ունեն մասնատել Լիբիան: Նա ցուցարարներին մեղադրել է ալկոհոլ և թմրանյութ օգտագործելու համար: Նրա խոսքով, ցուցարարների ձեռքն է անցել ռազմական մի շարք բազաներ և ռազմական տեխնիկա, այդ թվում տանկեր: Ավելի վաղ նշվում էր, որ ռեժիմի հակառակորդների...

Pages 381234 »

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites