Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Jun 6, 2011

Կախվել է փաստաթղթեր կեղծելու մեջ կասկածվող հայը

Ուկրաինայի Սումսկի մարզում կախվել է ազգությամբ հայ մի քաղաքացի, ում Մոսկվա-Օդեսա գնացքից դուրս էին հանել կեղծ փաստաթղթերի պատճառով: 23-ամյա Հայաստանի քաղաքացին Մոսկվա-Օդեսա գնացքից դուրս էր բերվել Կոնոտոպ կայարանում, սահմանապահների կողմից, ովքեր նրա անձնագրում կեղծիքի հետքեր էին հայտնաբերել: Մի քանի օր անց երիտասարդը կախվել է ժամանակավոր պահման մեկուսարանի խցում: Պատռելով անկողնու սպիտակեղենը, նա դրանից պարան է պատրաստել եւ այն ամրացնելով մեկուսարանի ջեռուցման մարտկոցին` ինքնասպան եղ...

Jun 2, 2011

ՀԱԿ-ը վերադարձավ իր ակունքներին

Երեկ կայացավ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը: Չնայած այն հանգամանքին, որ բեմից պետք է ելույթ ունենային նախկին քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը, հանրահավաքը բավականին սակավամարդ էր, ինչը չէին կարող չընդունել նաև ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանության պաշտոնական տվյալներով հանրահավաքին մասնակցում էր ընդամենը 6000 մարդ, ամեն դեպքում մասնակիցների թիվը 12 000-ից չէր անցնի: Մասնակիցների այս թիվն ամենևին չէր ապացուցում, որ քաղբանտարկյալները ազատ են արձակվել «համաժողովրդական շարժման» ճնշման տակ, քանի որ նման փաստի առկայության դեպքում Ազատության հրապարակում պետք է որ “ասեղ գցելու տեղ չլիներ”: Այնինչ, նույնիսկ...

May 31, 2011

Վատ լուր սուրճի սիրահարների համար. սուրճը շարունակում է թանկանալ

Երեւանյան խանութներում անցյալ շաբաթ շարունակվել է սուրճի թանկացումը` միջինը 4-5 տոկոսով, իսկ բարձրորակ սուրճի որոշ տեսակներ` ավելի շատ: Օրինակ` «Նեստլե» բրազիլիական հատիկավոր սուրճի 1 կգ-ը արդեն արժե 2400 դրամ` նախկին 2300 դրամի համեմատ: Նշենք, որ հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունի «Կաֆե դյու բրազիլը», որին, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ռեեստրի` պատկանում է շուկայի իրացման ծավալների մոտ 35.2 տոկոսը: Համեմատաբար կայուն են գները աղացած սուրճի շուկայում, որտեղ խոշոր մասնաբաժիններ ունեն «Գրանդ քենդին», «Ռիո Գրանդեն» եւ «Ալեքս Գրիգը», թեեւ նրանց տեսականին էլ չի խուսափել ոչ մեծ գնաճից: Սակայն այս գնային...

Տարբերությունն ակնհայտ է...

Վստահաբար չեինք անդրադառնա տխրահռչակ Հրանտ Բագրատյանին, եթե վերջինս չփորձեր այժմ էլ խոսել օրինականությունից և պատասխանատվությունից: Երևի թե իր գլխավորած կառավարության անմիջական մասնակցությամբ իրականացված տոտալ թալանն ու մի ողջ ժողովրդի թշվառության հասցնելը տեղի էր ունենում բացառապես օրենքի, ավելին՝ Սահմանադրության շրջանակներում:Պարոն Բագրատյանին խորհուրդ ենք տալիս երկրաշունչ և սնամեջ դատողություններ անելուց առաջ նախ տիրապետել խնդրի մանրամասներին, այլապես՝ անիրազեկության արդյունքում անհեթեթ վիճակում հայտնվելը բնավ պատիվ չե բերում իրեն «տնտեսագիտական հանճար» հռչակած գործչին: Տեղեկացնենք, որ «Մուլտի Գրուպ»-ը հրաշալի տիրապետում է օրենքներին, ավելին՝...

May 27, 2011

Երիտասարդ տղամարդն իրեն ցած է նետել Կիեւյան կամրջից եւ կենդանի մնացել. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Երեւանում այսօր` մայիսի 27-ին ժամը 13:30-ի սահմաններում մի տղամարդ իրեն ցած է նետել Կիեւյան կամրջից: Քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բարեբախտաբար, նա կենդանի է մնացել: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ժամանել են դեպքի վայր` Կիեւյան կամուրջի տակ: Դեպքի վայրում են նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները: Ոստիկանության Մաշտոցի բաժնում արդեն սկսվել է նյութերի նախապատրաստումը, որպեսզի պարզեն տեղի ունեցածի հանգամանքները: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն...

Էմմին «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ չի անցել ժյուրիից ստացած ցածր միավորների պատճառով

Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2011»-ի քվեարկության պաշտոնական արդյունքները, որոնցից պարզ է դարձել, որ ժյուրին Հայաստանը ներկայացնող Էմմիի ելույթը բավական ցածր է գնահատել: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը։ Ըստ քվեարկության արդյունքների՝ Էմմին, հեռուստադիտողի տված միավորներով, կարող էր հաղթահարել առաջին կիսաեզրափակիչ փուլը, սակայն նրա ելույթը ցածր է գնահատել հենց ժյուրին: Հեռուստադիտողներից ստացած քվեներով Էմմին հավաքել է 75 միավոր` հայտնվելով հեռուստաքվեարկության 7-րդ տեղում, սակայն ժյուրին նրան տվել է ընդամենը 33 միավոր, ինչի արդյունքում այդ օրվա 19 ելույթների մեջ Հայաստանի ներկայացուցիչը հայտնվել...

May 26, 2011

90 երեխաների հայրը երազում է 100-րդ երեխայի մասին

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ամենաբազմազավակ բնակիչը՝ 63-ամյա Դաադ Մուհամեդ ալ Բալուշին, իր առջև նպատակ է դրել ունենալ առնվազն 100 երեխա։ Ներկայում նա իր 17 օրինական կնոջից ունի 60 տղա և 30 աղջիկ։ Բալուշին ունի 50 թոռ։ Մի քանի շաբաթից նա կամուսնանա 18-րդ անգամ։ Ռեկորդակիր հոր 3 կանայք հաջորդ ամիս իրենց երջանիկ ամուսնուն կպարգևեն հերթական ժառանգներին։ Բալուշին իր նախկին ու ներկա բոլոր կանանց նվիրել է տուն, ավտոմեքենա ու տնային ծառայող։ Առաջին անգամ նա ամուսնացել է 19 տարեկանում և մինչ օրս ցավում է, որ շարիաթի օրենքներով 4-ից ավելի կին չի թույլատրվում ունենալ, քանի որ 100 երեխա ունենալու իր երազանքը վաղուց ի կատար կածվեր։ ԱՄԷ-ի...

Pages 381234 »

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites