
Ուկրաինայի Սումսկի մարզում կախվել է ազգությամբ հայ մի քաղաքացի, ում Մոսկվա-Օդեսա գնացքից դուրս էին հանել կեղծ փաստաթղթերի պատճառով: 23-ամյա Հայաստանի քաղաքացին Մոսկվա-Օդեսա գնացքից դուրս էր բերվել Կոնոտոպ կայարանում, սահմանապահների կողմից, ովքեր նրա անձնագրում կեղծիքի հետքեր էին հայտնաբերել:
Մի քանի օր անց երիտասարդը կախվել է ժամանակավոր պահման մեկուսարանի խցում:
Պատռելով անկողնու սպիտակեղենը, նա դրանից պարան է պատրաստել եւ այն ամրացնելով մեկուսարանի ջեռուցման մարտկոցին` ինքնասպան եղ...