Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Apr 30, 2011

Նազիկ Ավդալյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի վիճակը լավ է: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին,  ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` չեմպիոնուհին առայժմ շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, իսկ թե երբ նրան կտեղափոխեն պալատ, առայժմ հայտնի չէ:

Ինչպես հայտնի էր, Նազիկ Ավդալյանին վիրահատել են` կատարելով ողնաշարի ֆիքսացիա: Հիշեցնենք, որ չեմպիոնուհին ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը հայտնել էր, որ Ավդալյանի վիճակը կայուն ծանր է, զարկերակն ու շնչառությունը` նորմալ: Մարզուհուն ընդունել են կրծքավանդակի եւ ողնաշարի համակցված վնասվածք ախտորոշմամբ, Աշխարհի չեմպիոնուհուն է այցելել Հայաստանի օլիմպիական կոմիտերի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:

Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել:

Նազիկ Ավդալյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի վիճակը լավ է: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին,  ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` չեմպիոնուհին առայժմ շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, իսկ թե երբ նրան կտեղափոխեն պալատ, առայժմ հայտնի չէ:

Ինչպես հայտնի էր, Նազիկ Ավդալյանին վիրահատել են` կատարելով ողնաշարի ֆիքսացիա: Հիշեցնենք, որ չեմպիոնուհին ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը հայտնել էր, որ Ավդալյանի վիճակը կայուն ծանր է, զարկերակն ու շնչառությունը` նորմալ: Մարզուհուն ընդունել են կրծքավանդակի եւ ողնաշարի համակցված վնասվածք ախտորոշմամբ, Աշխարհի չեմպիոնուհուն է այցելել Հայաստանի օլիմպիական կոմիտերի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:

Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել:

Բժշկական համալսարանը նոր ռեկտոր ունի. Նա խոստանում է միչեւ աշուն խնայել համալսարանի կադրերին

Քիչ առաջ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Բժշկական գիտությունների դոկտոր, առողջապահության նախկին փոխնախարար Դերենիկ Դումանյանը: Նա մինչ այդ ռեկտորի պաշտոնակատար էր: Փակ գաղտնի քվեարկությամբ Դումանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 31, դեմ` 1 հոգի: Ուշագրավ է, որ ընտրությանը նախորդած ելույթների ժամանակ Դումանյանի թեկնածությանը դեմ արտահայտվող չեղավ: Նորընտիր ռեկտորը ընտրությունից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ «մինչեւ աշուն որեւէ լուրջ կադրային փոփոխություն չի լինի»: «Եթե որեւէ մեկը չցանկանա աշխատել, ես նրան չեմ պահի»,- ասաց Դերենիկ Դումանյանը` հավելելով, որ պաշտոնը ստանձնում է աշխատանքային բարձր տրամադրությամբ:

Ի դեպ, բժշկական համալսարանն այսուհետ ունենալու է մամուլի պատասխանատու: Այդ պաշտոնը ստանձնելու է Անահիտ Հայթայանը:

Նշենք, որ ԵՊԲՀ-ի նախկին ռեկտորը Գոհար Քյալյանն էր:

Հայ լինելը ամոթ չէ, սակայն ես հայ չեմ. Թուրք կուսակցապետ

Թուրքիայի մայր ընդդիմության՝ «Ժողովրդա-հանրապետական» CHP կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուից կրկին հետաքրքրվել են նրա հայկական արմատներով։

Թուրքական CNNturk-ի եթերում թուրք կուսակցապետը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերվել է նրա մոր հայ լինելու մասին լուրերին։ Նա շեշտել է, որ Թուրքիայում կա հայկական հարց, որի համար փորձում են իրեն հայ ներկայացնել։

«Հայ լինելը ամոթ չէ, սակայն հայ չեմ»,- նշել է Քըլըչդարօղլուն՝ շեշտելով, որ այսուհետ իր հայկական արմատների մասին գրող լրատվամիջոցների դեմ լուրջ պայքար է մղելու։

Նշենք, որ 2 ամիս առաջ Թուրքիայի խորհրդարանում բոլոր պատգամավորներին բաժանվել է «Դերսիմցի հայուհի Եմուշի որդի ինժեներ Քեմալը» գրքի օրինակները, որի մեջ վիրավորական շեշտադրումներով գրված էր, թե թուրք կուսակցապետի մայրը հայ է:

Հիշյալ գրքի վերաբերյալ իրենց քննադատական հայտարարություններ են արել նաեւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանն ու Շերաֆեթթին Հալիսը։

Շերաֆեթթին Հալիսը նշել էր, թե այդ գիրքը պատվիրված է, որն իր էությամբ ստորացուցիչ եւ անբարոյական մոտեցում է։ «Ես պարոն Քըլըչդարօղլուի փաստաբանը չեմ, սակայն այդ գիրքը վիրավորանքներով լեցուն է թե Քըլչդարօղլուի, թե հայերի հանդեպ»։

Հատկանշական է, որ գրքի տպագրման ամսաթիվը փետրվարի 20-ն է, սակայն այն աննկարագրելի արագությամբ հաջորդ օրը հայտնվեց Թուրքիայի խորհրդարանում։ Մեկ փաստ եւս՝ գիրքը տպագրվել է Անկարայի համար ռեկորդային համարվող 100 հազար տպաքանակով։

Ռուբեն Հայրապետյանը խորհուրդ է տալիս իրեն պատժելու փորձ չանել. «Ով որ փորձել ա, վատ բան ա ստացվել»

Հանրապետական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն արձագանքել է նախօրեին Facebook սոցիալական ցանցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, ըստ որի`այսուհետ պահումներ են արվելու այն պատգամավորների աշխատավարձերից, որոնք անհարգելի պատճառով բացակայում են ԱԺ նիստերից:

«Փողից կտրելու» տարբերակով բացակա պատգամավորներին պատժելու նախաձեռնության առնչությամբ, ԱԺ նիստերից գրեթե միշտ բացակայող Ռուբեն Հայրապետյանը ասաց, որ ինքը «Facebook չի կարդում» եւ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը ծանոթ չէ:

«Եթե խոսքը վերաբերում է պատժելուն, ես մարդկանց խորհուրդ չեմ տա ինձ պատժել: Ընդհանրապես խորհուրդ չեմ տա, քանի որ ով որ փորձել ա, վատ բան ա ստացվել»: Ռուբեն Հայրապետյանը, սակայն, «ողջունելի» է համարում ԱԺ նախագահի աշխատավարձերից պահում անելու որոշումը:

«Դա ճիշտ ա, աշխատանքի չես գնացել, բնականաբար պըտի չստանաս աշխատավարձ: Եւ ամենակարեւորը` ես երբեք ԱԺ-ից աշխատավարձ չեմ ստացել»,-հավաստիացրեց պատգամավորը: Նա, սակայն, այդպես էլ չասաց, թե ուր է գնում իր աշխատավարձը, գուցե բարեգործական որեւէ հիմնադրամի՞: «Ես ե՞րբ եմ իմ բարեգործությունների մասին բարձրաձայն ասել, որ հիմա էլ ասեմ; Իմ համար ընդունելի չի, որ ասեմ»,-արձագանքեց Հայրապետյանը:

Իսկ գուցե ԱԺ-ն Ձեր աշխատավարձը օգտագործել է ա՞յլ նպատակներով` ճշտմանը պատգամավորը պատասխանեց. «Ես էդքան նմա՞ն եմ պրովոկացիայի ենթարկվողի»:

ԱԺ նիստերից բացակայող մեկ այլ պատգամավորի`ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նրա մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը նշեց, որ Ծառուկյանի բացակայությունները հարգելի են: «Պարոն Ծառուկյանը խորհրդարանի նիստերից բացակայում է միայն հարգելի պատճառներով, եւ այդ մասին ունի համապատասխան տեղեկանք»,-ասաց նա: Նա, միաժամանակ հավելեց, որ ԲՀԿ խմբակցության ղեկավարի բացակայությունները պայմանավորված են ԱԺ-ից դուրս նրա գործունեությամբ: «Պարոն Ծառուկյանը Հայաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավարն է, եւ աշխատանքի բերումով զբաղված է եւ հաճախ է արտասահման մեկնում»,-նշեց Ծառուկյանի մամուլի խոսնակը:

Մեծ թվով բացակայություններ ունեցող ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը եւս, վստահեցրեց, որ առողջական խնդիրներ ունի, ինչի հետեւանքով անգամ տնից դուրս չի գալիս, ընդհուպ` հրաժարվում է հեռուստատեսային հաղորդումներին մասնակցելուց: «Ես ունեմ օրինական տեղեկանք, ոչ սարքովի, որ առողջական լուրջ պրոբլեմ ունեմ»,-վստահեցրեց Պետրոսյանը: Նա ճիշտ է համարում աշխատավարձերից պահում անելու ԱԺ նախագահի որոշումը եւ կարծում է, որ` «եթե հիվանդ չես, պիտի գործի գնաս»:

Նշենք, որ Ազգային ժողովի նիստերից հիմնականում բացակայում են ՀՀԿ-ական գործարար պատգամավորներ Տիգրան Արզաքանցյանը, Լեւոն Սարգսյանը, Հարություն Փամբուկյանը, Ալեքսան Պետրոսյանը, Աշոտ Աղաբաբյանը, Նահապետ Գեւորգյանը, Գագիկ Ծառուկյանի խնամի ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը, Աշոտ Արսենյանը, անկուսակցական Մխիթար Վարագյանը: Ցանկը կարելի է էլի շարունակել:

Փորձ արվեց կապ հաստատել նաեւ նրանց հետ` լսելու նրանց պարզաբանումներն իրենց բացակայությունների մասին, սակայն ապարդյուն: Հարկ է նկատել, որ հիշյալ պատգամավորներին մերթ ընդ մերթ կարելի է տեսնել ԱԺ-ում: Դրանք այն օրերն են լինում, երբ խորհրդարանը օրենքի այս կամ այն նախագիծն «անցկացնելու» հրահանգ է ստանում, ինչի նպատակով հիշյալ պատգամավորները «բերման են ենթարկվում» ԱԺ` իրենց հասանելիք կոճակը սեղմելու:

Apr 29, 2011

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ազատվել է պաշտոնից

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ իր դիմումի համաձայն, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից և նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: ԿԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ նախարարի հրամանը միտված է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի նախատեսվող մրցույթը և կառավարման խորհրդի համապատասխան նիստը պատշաճ կազմակերպելուն: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ռեկտոր Ա. Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 29-ին և սահմանված կարգով մրցույթի անցկացման ժամկետը համընկնում է ուսումնական տարվա ավարտի և ամառային արձակուրդների հետ: Երևանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կհայտարարվի սահմանված կարգով:

Սերգո Կարապետյանը դեռ մնում է չգերազանցված

Այսօր մամուլով հրապարակվել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նոր հրահանգը, որը իրենից ներկայացնում է ներքին վարքաբանության, միջանձնային փոխհարաբերությունների, դիմելաձևերի վերաբերյալ հստակ կանոններ:

Եվ այսպես, համաձայն նախարարի հրահանգի.

1. “Հարգելի” դիմելաձևն օգտագործվում է միայն իրեն հավասարներին (նախարարներին) դիմելու համար

2. Ավելի բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է դիմել «մեծարգո» արտահայտությամբ

3. Մնացածներին (մանր–մունր գյուղապետեր, ֆերմերներ ու բնակիչներ)՝ պարզապես անուն ազգանունով։

Թե ինչու նախարարը որոշեց նման հրահանգ արձակել հասկանալի չէ: Թերևս, նրան չեն գոհացրել իր նախորդի օրոք նախարարությունում հաստատված հոռի բարքերը, և այժմ նախարարը որոշել է մեկ զարկով շտկել ամնե ինչ: Իսկ ընդհանրապես, Սերգո Կարապետյանը օժտված է մամուլի ուշադրությունը անընդհատ իր վրա պահելու բացառիկ տաղանդով, այն, ինչին անօգուտ ձգտում են շատերը:

Մե’կ շաբաթներով կորում է մարզերում և գյուղերում, մտնելով այս կամ այն գյուղացու այգին կամ ցանքատարածքները, մե’կ գիշերն անցկացնում է սառնամանիքային տեղերում, մե’կ էլ արձակում է նման բացառիկ հրահանգներ:

Թե որքանով կօգնի այս վերջին հրահանգը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը, մնում է միայն կռահել, բայց որ Սերգո Կարապետյանը կամաց-կամաց հավակնում է դառնալ Կառավարության ամենաէքսցենտրիկ նախարարը, վեր է որևէ կասկածից:

Սերգո Կարապետյանը դեռ մնում է չգերազանցված

Այսօր մամուլով հրապարակվել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նոր հրահանգը, որը իրենից ներկայացնում է ներքին վարքաբանության, միջանձնային փոխհարաբերությունների, դիմելաձևերի վերաբերյալ հստակ կանոններ:

Եվ այսպես, համաձայն նախարարի հրահանգի.

1. “Հարգելի” դիմելաձևն օգտագործվում է միայն իրեն հավասարներին (նախարարներին) դիմելու համար

2. Ավելի բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է դիմել «մեծարգո» արտահայտությամբ

3. Մնացածներին (մանր–մունր գյուղապետեր, ֆերմերներ ու բնակիչներ)՝ պարզապես անուն ազգանունով։

Թե ինչու նախարարը որոշեց նման հրահանգ արձակել հասկանալի չէ: Թերևս, նրան չեն գոհացրել իր նախորդի օրոք նախարարությունում հաստատված հոռի բարքերը, և այժմ նախարարը որոշել է մեկ զարկով շտկել ամնե ինչ: Իսկ ընդհանրապես, Սերգո Կարապետյանը օժտված է մամուլի ուշադրությունը անընդհատ իր վրա պահելու բացառիկ տաղանդով, այն, ինչին անօգուտ ձգտում են շատերը:

Մե’կ շաբաթներով կորում է մարզերում և գյուղերում, մտնելով այս կամ այն գյուղացու այգին կամ ցանքատարածքները, մե’կ գիշերն անցկացնում է սառնամանիքային տեղերում, մե’կ էլ արձակում է նման բացառիկ հրահանգներ:

Թե որքանով կօգնի այս վերջին հրահանգը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը, մնում է միայն կռահել, բայց որ Սերգո Կարապետյանը կամաց-կամաց հավակնում է դառնալ Կառավարության ամենաէքսցենտրիկ նախարարը, վեր է որևէ կասկածից:

Դարի հարսանիքը

Աշխարհի մեծ մասն այսօր կթնդա ուրախությամբ, ամենուրեք դրոշներ կծածանվեն, քանզի այսօր տեղի կունենա դարի ամենասպասված հարսանիքը' այսօր Վեսթմինսթերյան Աբբայությունում տեղի կունենա Բրիտանիայի արքայազն Ուիլլիամի և Քեյթ Միդելթոնի ամուսնության հանդիսավոր արարողությունը:
Ամուսնություն, որն իրենց ներկայությամբ կպատվեն թագավորներ և թագուհիներ, քաղաքական գործիչներ և քահանաներ, նույնիսկ աստղեր' Էլթոն Ջոնից մինչև Դեյվիդ Բեքհեմ:

Մոտ 5.000 ոստիկաններ կհսկեն փողոցները: Ավելի քան 8.000 լրագրողներ աշխարհի տարբեր լրատվամիջոցներից կհետևեն իրադարձությանը Լոնդոնում:

«Միցուբիշի-Մոնտերո»-ի կին վարորդը մահացել է

Ապրիլի 28-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.30-ին Գոհար Յարուլյանի վարած «Միցուբիշի-Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան 3-րդ գյուղից դեպի Սպանդարյան կայարան տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Պատահարի հետևանքով Գ. Յարուլյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Մեր ձյուդոյիստների հաղթանակները Թուրքիայում

Անկարայի ԱՐԵՆԱ մարզապալատում ավարտվեց World Children's Games փառատոնի ծրագրով ձյուդոյի մրցումների առաջին օրը: Մեր դեռահասների հավաքական թիմը բավարարվեց մեկական արծաթե և բրոնզե մեդալներով:
38 կգ քաշային կարգում Չարենցավանցի Է. Գառնիկյանը հաղթելով 2 գոտեմարտում դուրս եկավ եզրափակիչ և չնչին միավորներով պարտվեց ռումինացի մարզիկին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող Երևանցի Գ. Հակոբյանը առաջին գոտեմարտը հաղթելուց հետո երկրորդում պարտվեց ռուս մարզիկին այնուհետև բրոնզե մեդալի համար պայքարում 10:0 հաշվով հաղթեց վճռորոշ գոտեմարտը և արժանացավ բրոնզե մեդալի: 46 կգ քաշային կարգում Ս. Խաչատրյանը բավարավեց 5-րդ տեղով:
Ապրիլի 29-ին տատամի դուրս կգան 50, 55, 60, + 60 կգ երեխաները:

Ադրբեջանցիները կրկին հայ զինվոր են սպանել

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավարեւելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված գնդակից հայ զինվոր է վիրավորվել։ Ինչպես  տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության բաժնից, ապրիլի 28-ին, ժամը 16:15-ի սահմանում, գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վազգեն Կառլենի Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:

Երաժիշտը մահացել է հենց բեմում

Երեւանում այսօր` ապրիլի 28-ին, ժամը 19-ի սահմաններում Արամ Խաչատրյանի անվան Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքում դժբախտ դեպք է տեղի ունեցել:

Ինչպես հայտնի է այդ ժամանակ պետք է Օպերայում տեղի ունենար Պարի պետական անսամբլի համերգը, սակայն համերգից առաջ պարապմունքի ժամանակ, դահլիճում, բեմի վրա հանկարծամահ է եղել 61-ամյա Համլետ Մուրադյանը: Նա պարի պետական անսամբլի ակորդեոնիստն էր:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հրավիրել են դատական բժշկին եւ քննիչին: Նախնական զննությամբ դիակ վրա բնության հետքեր չկան:

Apr 28, 2011

Հերթը հասավ Զախարյանին …

“Կապիտալ” թերթը իր հրապարակման մեջ գրում է, որ Հայաստանի կադաստրի բնագավառում ծաղկում է կոռուպցիան, և բացահայտում է նման` ամենից տարածված դեպքերը և օրինակները: Իսկ վերջում, ընդհանրացնելով բոլոր օրինակները, ներկայացնում է անցած տարվա կադաստրի կոռուպցիոն արդյուքների ամփոփումը, որը, ըստ թերթի, ամենահամեստ հաշվարկներով կազմում է 2,5 միլիարդ դրամ:

Կադաստրում կոռուպցիան միշտ եղել է: Սակայն, թե ինչու հենց հիմա որոշեցին նշել կադաստրում առկա կոռուպցիոն ռիսկերն ու դրսևորուները, միանագամայն հասկանալի է:
Բավական է միայն հիշել վերջերս Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հայտարարված նոր պայքարը մի շարք` լուրջ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներում, որոնց թվում անձամբ վարչապետը նշեց Կադաստրի պետական կոմիտեն:

Այնուհետև, մամուլով լուրեր շրջանառվեցին, ըստ որոնց նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով ստուգումներ են սկսելու Կադաստրի պետական կոմիտեում, ինչից անմիջապես ցայտնոտի մեջ էր ընկել կադաստրի պետ` Երվանդ Զախարյանը: Ըստ լուրերի, նա անմիջապես հավաքել էր բոլոր տարածքային կառույցների ղեկավարներին և հրահանգել որոշակի ժամանակահատվածում զերծ մնալ որևէ տեսակի ապօրինի ֆինանսական շրջանառություններից: Իսկ հիմա մամուլով սկսվում է կադաստրում նոր կոռուպցիոն դրսևորումների բացահայտումները:

Ինչևէ, նշված հրապարակումը, որը բացահայտում է շատ վաղեմի պատմություն ունեցող կոռուպցիոն դրսևորումներ, վկայում է, որ Երվանդ Զախարյանի դեմ արշավը արդեն սկսվել է, և հեռու չէ այն օրը, երբ սույն պաշտոնյան նույնպես հրաժարական կտա իր պաշտոնին:
Սա թերևս իշխանությունների կողմից սկիզբ դրված փոփոխությունների փուլերից կամ միջին օղակներից մեկն է, որը ենթադրում է նաև լուրջ կադրային փոփոխություններ, ինչի արդյուքում արդեն իրենց պաշտոններին հրաժարակն են տվել մի շարք նախարարներ, փոխնախարարներ, ծառայությունների պետեր և այլն:

Նախկին «Միսս Ռուսաստանին» Նյու Յորքում բռնել են գողություն կատարելիս

Ներկայում ԱՄՆ-ում բնակվող նախկին «Միսս Ռուսաստան» Աննա Մալովային բռնել են նյույորքյան խանութներից մեկում գողություն կատարելիս։ Ինչպես գրել է New York Post պարբերականը, նախկին գեղեցկուհին փորձել է խանութից դուրս բերել Strawberry ապրանքանիշի հագուստ ու մի քանի զույգ կոշիկ։

Մալովային տեղի ոստիկանները բռնել են գողացած հագուստը խանութից դուրս բերելիս։ Նրան մեղադրում են մանր գողություն կատարելու և գողոնը յուրացնելու մեջ։ Կինը դատարանի առջև կկանգնի մայիսի 24-ին։

Սա 38-ամյա գեղեցկուհուն առաջադրված առաջին մեղադրանքը չէ։ Մոտ երկու շաբաթ առաջ նա բռնվել էր հանցանքի վայրում, երբ փորձել էր կեղծելով լրացնել բժշկի դեղատոմսեր։ 2010թ. մայիսին Մալովան ձերբակալվել էր թմրամիջոցներ պահելու, դեղատոմսեր կեղծելու և իրեն ուրիշ անձնավորության տեղ ներկայացնելու փորձի համար։ Հետագայում պարզվել է՝ Մալովան իր բժշկից գողացել է դատարկ հարցաթերթիկներ ու ինքուրույն լրացրել դրանք։ Բժշկական փաստաթղթերում նշվում է, որ նախկին գեղեցկուհին հայրենիքում ստացել է բժշկական բարձրագույն կրթություն, թեև ԱՄՆ-ում լիցենզիայի բացակայության պատճառով իրավունք չունի զբաղվել բժշկական գործունեությամբ։

Աննա Մալովան «Միսս Ռուսաստան» տիտղոսին է արժանացել 1998թ.։ Նույն թվականին նա տեղ է զբաղեցրել «Միսս տիեզերք» մրցույթի լավագույն տասնյակում։

Հովիկ Աբրահամյանը կկրճատի բացակայող պատգամավորների աշխատավարձը

«Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով հաճախ է արծարծվում Ազգային ժողովի նիստերից որոշ պատգամավորների բացակայության հարցը, ինչի կապակցությամբ լրագրողները ինձ ևս դիմում են»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Նշեմ, որ բազմիցս, թե´ Ազգային ժողովի լիագումար նիստերի և թե´ բազմաբնույթ խորհրդակցությունների ընթացքում բարձրաձայնել եմ Ազգային ժողովի լիագումար նիստերից և Ազգային ժողովի քվեարկություններից պատգամավորների բացակայությունների հարցը:

Կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը պրոֆեսիոնալ է` յուրաքանչյուր պատգամավոր պետք է գիտակցի, որ ժողովրդի կողմից ընտրվել է օրենսդիր աշխատանք իրականացնելու համար և վերջինս հանդիսանում է նրա հիմնական աշխատանքը: Իհարկե, չեմ բացառում, որ բացակայությունները ունենան հարգելի պատճառ և այս առումով պատգամավորների բացակայությունները, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող են ճանաչվել հարգելի:

Ինչ վերաբերում է անհարգելի բացակայություններին, ապա, ինչ խոսք, խիստ բացասական եմ գնահատում դրանք և ուզում եմ նշել, որ արդեն իսկ հանձնարարել եմ, որպեսզի այն պատգամավորների աշխատավարձից, որոնք անհարգելի բացակայել են, յուրաքանչյուր օրվա համար կատարվեն պահումներ:

Չմոռանանք, որ խորհրդարանը պրոֆեսիոնալ դարձել է 1999-ից և նմանատիպ խնդիրները բնականոն բնույթ կրում են ոչ միայն Հայաստանի այլ նաև տարբեր երկրների խորհրդարանների համար: Սակայն, անշուշտ, վերջին հաշվով պատգամավորի գործունեության վերջնական գնահատականը տալիս է ընտրողը»,- գրել է Հովիկ Աբրահամյանը:

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով, ապա ներկայացրել մի քանի նկատառումներ:

«Նկատառում առաջին՝ ԲՀԿ առաջնորդը հստակ բացատրեց, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն իր ստորագրությունը դրեց, ինչպես այնուհետ ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց՝ իրավական որեւէ ուժ չունեցող կոալիցիոն հայտարարության տակ։ Թվում էր Գագիկ Ծառուկյանի բացատրությունը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի, սակայն, քաղաքական դաշտում վխտացող տարատեսակ արկածախնդիրներ սկսեցին աննախադեպ ակտիվություն եւ հետաքրքրություն ցուցաբերել ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի հանդեպ։

Կանխատեսելով ֆինանսա-տնտեսական ճգնաժամի լրջագույն հետեւանքները, ԲՀԿ-ն բազմիցս ասել է, որ անհրաժեշտ է ոչ թե զբաղվել ավազե ամրոցներ կառուցելով, այլ, մասնավորապես, թեթեւացնել միջին եւ փոք բիզնեսի հարկային բեռը՝ տնտեսվարող այդ խավը վերջնականապես չխորտակելու համար։

Ավելին, ԲՀԿ խմբակցությունը հանդես եկավ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, որը, հիշեցնեմ, արժանացավ կառավարության բացասական եզրակացությանը։ Հիշեցնեմ նաեւ, որ ԲՀԿ խմբակցությունն էր, որ լինելով քաղաքական կոալիցիայի անդամ, բազմիցս դեմ է քվեարկել օրենսդրական այն նախաձեռնություններին, որոնք մենք համարել ենք ուղղակի հարված միջին եւ փոքր բիզնեսին, շարքային քաղաքացու շահերին։

Մեր խմբակցությունն էր դեմ քվեարկողը, երբ առանց լրջագույն հիմնավորման եւ հաշվարկի, հերթական վարկն էր ավելանում պետության՝ առանց այդ էլ աննախադեպ արտաքին պարտքի տակ կքած ուսերին։

Եւ երբ նույն պետական վիճակագրությունը փաստում է ծայրահեղ աղքատության մեջ գտնվողների թիվը, որն, ի դեպ, հատուկ հաստատումների կարիք չունի՝ տեսնելով հասարակության մի մեծ խավի անմխիթար սոցիալական վիճակը, երբ ուղղակի խայտառակ գնաճը ավելացնում է ներքին-սոցիալական եւս մեկ մարտահրավեր, ու երբ դեռեւս չավարտված պատերազմի պայմաններում, երբ ունենք մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղը, ահա այս պայմաններում առնվազն տարօրինակ է, թե ինչո՞ւ մամուլի տարբեր հրապարակումների հետեւից իրենց ականջները թափահարող արկածախնդիրները համառորեն, իբր, չեն հասկանում, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը ստորագրեց կոալիցիոն հայտարարությունը։ Որպեսզի երկրի նախագահի թիկունքը ամուր լինի թե՛ դրսում՝ բանակցություններ վարելիս, թե՛ ներսում՝ տնտեսական եւ սոցիալական լրջագույն մարտահրավերներին դիմակայելու համար։

Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ արշավը ԲՀԿ-ի դեմ սկսվեց հենց այս օրերին, երբ բոլորը «մոռանալով» նախկին ամենալրջագույն մեղադրանքներն ու վիրավորանքները՝ հրապարակային երխոսության գործընթաց են սկսել։

Ամեն ինչից անկախ, ուզում եմ շեշտել, որ ԲՀԿ-ն պարտաստ է եւ ունի բոլոր ռեսուրսները՝ դիմակայելու պատվիրված արշավներին, որովհետեւ մենք մեր թիկունքում ունենք հանրային մեծ աջակցություն։

Նկատառում երկրորդ, կամ մի փոքրիկ հետգրություն. ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, Բարգավաճ Հայաստանի քաղաքական ռեսուրսը ժողովրդի վստահությունն է եւ վստահության ահա այդ՝ ամենակարեւոր քվեով ԲՀԿ-ն մասնակցելու է եկող խորհրդարանական ընտրություններին, մեկ անգամ եւս հիշեցնեմ՝ առանձին ցուցակով, ի հեճուկս տարբեր սցենարներ եւ միզանսցեններ շրջանառության մեջ դնողների»- ասված է Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մեջ:

E-mail-ը եւ SMS-ը շուտով կանհետանան

TalkTalk պրովայդերը հետազոտություն է կատարել ինտերնետ օգտագործողների շրջանում: Հարցմանը մասնակցած երիտասարդներից միայն կեսն է հայտարարել, որ էլեկտրոնային փոստն իրենց համար հաղորդակցության նախընտրելի տեսակն է:

Էլեկտրոնային փոստի վախճանն, ըստ փորձագետների, կապպված է նաեւ նրա հետ, որ ինտերնետ օգտագործողների գերակշիռ մեծամասնությունը երեխաներ են, դեռահասներ, նաեւ հասուն մարդիկ, բայց ոչ` ծերեր:

Նրանք չեն ուզում սպասել, թե երբ տեղ կհասնի իրենց ուղարկած տեղեկությունը, իսկ հետո էլ, թե երբ պատասխան կստանան եւ դեռ դրա համար գումար ծախսել: Նրանք ուզում են ամեն ինչ եւ հիմա: Էլ. Փոստը արդեն օգտագործում են համեմատաբար տարիքով մարդիկ, ում համար բջջային կապի այդ տեսակը սովորական եւ հարմար:

Ժամանակակից բջջային շփումը տեղեկությունների վայրկյանական փոխանակումն է: Միլիոնավոր մարդիկ օգտվում են համապատասխան ծառայություններից, նախընտրելով հենց նրանք, այլ ոչ թե SMS-ն ու էլ. փոստը:

Շատ հետազոտողներ վստահ են, որ կարճ տեքստային հաղորդագրություններն ու e-mail-ը կդադարեն գոյություն ունենալ մեկ սերունդ հետո:

Էմմին հրավերի դեպքում համերգներով հանդես կգա նաեւ Ադրբեջանում

ն«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանը ներկայացնող Էմմին դեմ չէ մրցույթի շրջանակներում համերգներով եւ փրոմոտուրերով հանդես գալ նաեւ Ադրբեջանում, եթե այդ երկրից, իհարկե, համապատասխան հրավեր ստանա։ Այս մասին հայտնեց ինքը՝ երգչուհին՝ անդրադառնալով «Կոմսոմոլսկայա Պրավդա-Ուկրաինա»-ի հրապարակմանը, որում «Եվրատեսիլ-2011»-ի ադրբեջանցի մասնակիցներ Էլը (Էլդար Գասիմով) եւ Նիկկին (Նիգյար Ջամալ), պատասխանելով հարցին, կայցելեի՞ն արդյոք Երեւան, եթե մրցույթը կայանար Հայաստանում, պատասխանել են. «Մենք միշտ էլ հրավերների ենք սպասում բոլոր երկրներից: Երաժշտությունը, մշակույթը ազգության հարց չեն: Մենք ուրախ կլինենք մասնակցել համերգների ամենուրեք»:

Երգչուհու խոսքով, երաժշտությունը ո՛չ քաղաքականություն, ո՛չ ազգություն, ո՛չ էլ ուրիշ հանգամանքներ չի ճանաչում։ «Ինձ այդ առումով ոչ մի բան չի խանգարում, որովհետեւ քաղաքականությամբ երբեք չեմ հետաքրքրվել։ Եթե Ադրբեջանի եվրատեսիլյան պատվիրակության կողմից համերգներով հանդես գալու հրավեր լինի, չեմ մերժի առաջարկը։ Դա չի նշանակում, որ ես հայրենասեր չեմ, չեմ սիրում եւ հարգում իմ հայրենիքը, արհամարհում եմ նրան։ Հակառակը, իմ շատ արարքներով տարիներ շարունակ զինծառայողների եւ ոչ միայն նրանց համար երգելով՝ ծառայել եմ իմ հայրենիքին։ Եթե ես համերգներով մեկնեմ Ադրբեջան, չի նշանակում, որ որեւէ բան կփոխվի։ Մի շատ լավ ֆիլմում ասվում է՝ «Մուզիկանտ պոլիտիկա նիխտ», ես հենց այդպես էլ պատասխանում եմ։ Բացի այդ, իմ ծնողներից բազմիցս լսել եմ, որ իրենց ժամանակներում ադրբեջանցի երգիչների եւ արվեստագետների հետ համագործակցության շատ դեպքեր են եղել։ Քաղաքականության հետ կապված որեւէ հանգամանք նրանց այն ժամանակ էլ չի խանգարել»,- պատմեց Էմմին՝ ավելացնելով, որ իրեն ոչ մի բան չի կարող խանգարել ասելու, որ անկախ ազգությունից այս կամ այն մարդը լավ երաժիշտ է։

«Եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն իր հերթին ավելացրեց, որ եթե ադրբեջանցի արտիստները մրցույթի շրջանակներում Երեւան գալու եւ համերգներ ունենալու ցանկություն հայտնեն, ապա իրենք դեմ չեն լինի ընդունել նրանց։ «Երգիչներն են ցանկություն հայտնում գնալ այս կամ այն երկիր, այնպես որ, թող իրենք ցանկություն հայտնեն, մենք էլ սիրով կընդունենք իրենց։ Մենք տարբերություն չենք դնի մրցույթի մասնակիցների միջեւ։ Ցանկացած հյուր, ով մրցույթի շրջանակներում ցանկանում է գալ մեր երկիր, այստեղ նորմալ ընդունելություն կգտնի»,- հավաստիացրեց Գասպարյանը։

Նշենք, որ մայիսի 10-14-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվելիք «Եվրատեսիլ 2011»-ին երգչուհի Էմմին հանդես կգա «Boom-Boom» երգով։

«Ազգ». Ադրբեջանցիների հերթական զավեշտը. Հայերին մեղադրում են Աստվածաշունչը կեղծելու մեջ

Թերթը գրում է, որ Օրերս Իլհամ Ալիեւն այցելել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիա եւ տվել այսպիսի հստակ հանձնարարական. «Ադրբեջանական գիտությունը պետք է զարգանա եւ ծառայի ադրբեջանական պետության շահերին»:

«Դա բավական էր, որ ոմն Աբաս Իսմայիլով հանդես գա «Արարատ լեռան առասպելը կամ Ուրարտուի ժառանգության հանդեպ իրավունքների մասին» հոդվածով: Ադրբեջանական «պատմագիտության հայտնագործություններով» ոչ ոքի այսօր չես զարմացնի: Փառք աստծո, որ աշխարհում կան ընդունված տեսակետներ: Ամենաարտառոցն այն է, որ ադրբեջանցի հեղինակն իրեն թույլ է տվել «մեկնաբանել» Աստվածաշունչը: «Աստվածաշնչյան տեքստի վերլուծությունն անառարկելիորեն վկայում է, որ Նոյի գերդաստանի եւ ջրհեղեղից փրկված կենդանիների ափ դուրս գալը չէր կարող տեղի ունենալ այն լեռան վրա, որն այսօր կոչվում է Արարատ»,- գրում է Իսմայիլովը:

Ի՞նչն է նրան հիմք տալիս նման սադրիչ հայտարարություն անելու: «Պարզվում է», որ ոչ թե Աստվածաշունչն է վկայում, որ Նոյյան տապանն իջել է Արարատ լեռան վրա, այլ «քրիստոնեական աշխարհն է ենթարկվել առասպելաբանողներին եւ հաշտվել հայերի հնարած ասքին, որ հատկապես այդ հրաբխային լեռան գագաթին է կանգ առել տապանը»: Իսկ ո՞րն է «հայերի հնարած ասքը»: Իսմայիլովի «մեկնաբանությամբ»` այն, որ «եթե Արարատը տեղաշրջանի ամենաբարձր լեռն է, ուրեմն միայն այնտեղ կարող էր իջեւանել տապանը»:

Բայց արդյո՞ք դա «հայերն են հնարել», թե՞ Աստվածաշնչում է վկայված: Իսմայիլովը «մեկնաբանում է», որ Աստվածաշնչում չի ասված, որ «տապանն իջեւանել է Արարատի վրա»: Այդուհետեւ ադրբեջանցի «գիտնականը», որի մասնագիտությունն ու աստիճանը նշված չեն, անցնում է «աստվածաշնչյան տեքստի մեկնաբանությանը»: Նա նույնիսկ ցուցադրում է ծովագնացությունից իր «խոր գիտելիքները», գծում Նոյ նահապետի «երթուղին»: Ըստ այդմ, նա նաեւ ինչ-որ «հաշվարկներ է անում», որոնց հիման վրա «ապացուցում է», թե քանի՞ մղոն հեռավորությունից Նոյը կարող էր տեսնել տեղաշրջանի ամենաբարձր լեռան` Արարատի` արդեն ջրերից ազատված գագաթը: Ընդ որում, Իսմայիլովը «տրամաբանում է», որ այն պահին, երբ Նոյը կարող էր տեսնել Արարատը, նա գտնվել է «անհամեմատ ավելի ցածր մակարդակի վրա»:

Ինչի՞ համար է այս ամբողջը: Մի բանի` որպեսզի «ապացուցի», որ «հայերը կեղծել են Աստվածաշունչը, իսկ քրիստոնյա աշխարհն էլ հավատացել է նրանց»: Իսկ ե՞րբ են հայերը «կեղծել»: Ըստ Իսմայիլովի` Աստվածաշնչի թարգմանության ժամանակ: Ստացվում է, որ Մաշտոցն ու աշակերտները, երբ հայերեն էին թարգմանում Սուրբ Գիրքը, «գիտեին», որ իրենցից հազար յոթ հարյուր տարի հետո լինելու է Արցախյան շարժում եւ այլն եւ այլն... Պարզապես անհեթություն: Աստվածաշնչի հայ թարգմանիչները միայն մի մտահոգություն ունեին` որպեսզի հայ մարդիկ Սուրբ Գրքի խոսքը իմանան հայերեն լեզվով: Եվ հայերեն առաջին նախադասությունն էլ գրել են. «Ճանաչել զիմաստնութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Բայց տվյալ դեպքում այդ չէ ամենաէականը: Ադրբեջանական պաշտոնական «պատմագիտությունը» Նախիջեւան տեղանունը մեկնաբանում է որպես «Նախչըվան», որի համար էլ «գտնում ստուգաբանություն»` Նոյ չըխան` Նոյի ելնելու, դուրս գալու (իջման) վայր: Արդ, եթե Նոյյան տապանն Արարատի վրա «կանգ չի առել», ինչպես «ապացուցում է» Իսմայիլովը, ապա այսուհետեւ «Նախչըվան» տեղանունն ինչպե՞ս է «ստուգաբանվելու ադրբեջաներենով»,- հարցադրում է անում «Ազգ»-ը:

Apr 27, 2011

ՀՀԿ-ն փակել է դռները Իջևանի քաղաքապետի առաջ

Երեկ, մամուլում տեղեկություն էր տարածվել այն մաին, որ Իջևանի քաղաքապետ Վարուժան Վարդանյանը ամեն ինչ անում է` մոտակա ժամանակում Հանրապետական կուսակցությանը անդամագրվելու համար:
Սակայն, որքան էլ զարմանալի լինի, կուսակցության տարածքային կառույցի ղեկավարները կտրականապես դեմ են արտահայտվել այդ քայլին: Իսկ պատճառը մեկնաբանվել է շատ հստակ. առջևում ընտրություններ են, և Իջևանի քաղաքապետը պարզապես ցանկանումէ վերընտրվել այդ պաշտոնում:
Ամեն ինչ պարզ դարձավ: Փաստորեն, կրկին անցնում ենք նույն ճանապարհով, երբ ընտրությունների ընթացքը և վերջնական արդյուքնները պետք է որոշեն ոչ թե թեկնածուի ծրագիրը, վարկանիշը կամ քաղաքապետ աշխատած տարիներին կատարած գործն ու փորձը, այլ կոնկրետ կուսակցությանը պատկանելիությունը:
Լավ է, որ գոնե այս անգամ որոշակի բացասական արձագանքներ են եղել հենց ՀՀԿ անդամների կողմից, ինչը գոնե որոշ չափով երաշխիք է, որ Իջևանի գործող քաղաքապետը չի հաջողի իր` կուսակցական դառնալու պլաններում:
Իսկ մյուսների համար սա կարող է նաև ազդանշան լինել, լավ առումով, որ ընտրություններում, այնուամենայնիվ, շեշտադրումը պետք է կատարվի միմյայն լավ ծրագրով հանդես գալու և ընտրազագնվածի համակրանքը շահելու վրա, այլ ոչ թե շուտափույթ կերպով կուսակցական տոմս ձեռք բերելու:
Կարծում ենք, Իջևանի քաղաքապետի ձախողումը լավ ազդակ կլինի այս առումով:
Ի վերջո, այս ամենը վատ է անդրադառնում նաև կուսակցության վարկանիշի վրա, քանի որ տվյալ կուսակցությունը դառնում է միմյայն իր անդամներին ընտրությունների ժամանակ հաղթանակ ապահովելու մեխանիզմ, ոչ ավել: Հանրապետականները երևի սկսել են արդեն սա գիտակցել և չեն ցանկանում 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններից առաջ տարբեր մեկնաբանությունների և ասեկոսեների թեմա դառնալ:

Եվրամիությունը հանդես է գալիս Կարսում «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժման դեմ

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Կարսում «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժման մեկնարկի կապակցությամբ: «Դեռևս շինարարության փուլում գտնվող հուշարձանի ապամոնտաժումը բաց ցենզուրա է` ուղղված արվեստի ստեղծագործություններին: Դա շատ տագնապալից փաստ է»,- ասել է Եվրախորհրդարանի ԵՄ-Թուրքիա հանձնաժողովի համանախագահ Էլեն Ֆլոթրը, գրում է Hurriyet-ը:
Ներկայումս հուշարձանի ապամոնտաժումը շարունակվում է: Շինարարներն արդեն «գլխատել են» ֆիգուրներից մեկը:
Հուշարձանի ապամոնտաժման նախաձեռնողը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որը 2011 թվականի հունվարին Կարս կատարած այցի ժամանակ հուշարձանը «անճոռնի և հրեշավոր» է անվանել:

Կոնգրեսի քաղաքական կամքը չբավարարեց Ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու համար

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդներ Նենսի Փելոսին և Սթենի Հոյերը հանդես են եկել հայտարարությամբ, որում բացատրել են, թե ինչու քվեարկության չեն առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը 111 Կոնգրեսի աշխատանքի ժամանակ: Կոնգրեսականները, մասնավորապես, հայտարարել են, որ բանաձևի ընդունման համար պակասում էր ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների մեծամասնությունը:
«Մենք գնահատում ենք Նենսի Փելոսիի և Սթենի Հոյերի վաղեմի բարեկամությունը հայ համայնքի հետ և մեր երախտագիտությունը հայտնում անցյալում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը նրանց աջակցության համար: Սակայն մենք չենք կիսում Փելոսիի և Հոյերի տեսակետն այն մասին, որ բանաձևի վերաբերյալ քվեարկության համար անցյալ տարի պակասում էր ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների մեծամասնությունը»,- հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նրա խոսքով, Պալատի ղեկավարությունը հնարավորություն ուներ քվեարկության դնել բանաձևը, և փաստաթուղթը կընդունվեր: «Այնուամենայնիվ, նրանք որոշեցին այդ կարևոր հարցի շուրջ քվեարկություն չանցկացնել: Եթե նրանք քաղաքական կամք դրսևորեին, ապա մեծամասնությունն ապահովված կլիներ, և Ամերիկան իսկապես ճշմարտության կողմը կդառնար»,- ընդգծել է Համբարյանը:
Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին ներկայացվեց 2010 թվականի հունվարի 31-ին:: Մարտի 4-ին այն հավանության արժանացավ արտաքին գործերի պրոֆիլային կոմիտեում: Սակայն Նենսի Փելոսին բանաձևը քվեարկության չդրեց 111 Կոնգրեսի աշխատանքի վերջին օրերին:

Վթարի ենթարկված աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կվիրահատվի

Ապրիլի 27-ին աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կվիրահատվի, այդ մասին  հայտնել է Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Ապրիլի 26-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծանրորդուհուն են այցելել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
«Նրանք խորհրդակցել են բժիշկների հետ: Ծառուկյանը խնդրել է բժիշկներին իրազեկել իրեն հետագա գործողությունների անհրաժեշտության մասին վերջնական որոշում կայացնելուն պես: Նա խոստացել է նաև, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՕԿ-ը Նազիկ Ավդալյանին բուժման կգործուղի արտերկիր»,-ասել է Ներսիսյանը:
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ապրիլի 26-ին ավտովթարի է ենթարկվել Գյումրի-Վանաձոր մայրուղու վրա: Ծանրամարտիկը ողնաշարի վնասվածք և բազմաթիվ կոտրվածքներ է ստացել: Մարզուհուն Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել, որտեղ ճշգրիտ ախտորոշում կտան: Նազիկ Ավդալյանը 2008 թվականի ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է, 2009-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2010-ին Գոյանգում (Հարավային Կորեա) աշխարհի չեմպիոն դարձավ: Աշխարհի առաջնությունից հետո Ավդալյանը վնասվածքի պատճառով մի քանի մրցաշար բաց թողեց, իսկ արդեն 2011 թվականին մասնակցեց Հայաստանի առաջնությանն ու հաղթեց: Նա արդեն պատրաստվում էր 2011 թվականի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Փարիզում և վարկանիշային է լինելու:

Եղիսաբեթ Երկրորդ. Թուրքիան դեռ երկար ժամանակ չի անդամակցի Եվրամիությանը

Թուրքիան դեռ երկար ժամանակ չի անդամակցի Եվրամիությանը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Աշխատանքի նախարար Դեննիս Մաքշեյնը նշել է, որ ընդունելություններից մեկի ժամանակ թագուհին ասել է, թե Եվրամիությունը 28 երկիր է միավորում: «Երբ ներկաները հարցրել են, արդյոք նա 28-րդ երկրի տակ նկատի ունի Թուրքիային, քանի որ ԵՄ-ում 27 երկիր է միավորված, Եղիսաբեթ Երկրորդը պատասխանել է. «Ոչ, մենք դեռ երկար ժամանակ չենք ցանկանա տեսնել Թուրքիային ԵՄ-ում»: Մաքշտեյնը հավելել է, որ խոսակցություններն այն մասին, թե թագուհին քաղաքականությունից դուրս է, ընդամենը առասպել է, նա շատ է հետաքրքրվում քաղաքական գործընթացներով, գրում է The Telegraf-ը:

Հայաստանում բացվել է խոշոր տրամաչափի խողովակների արտադրության առաջին գործարանը Հարավային Կովկասում

Ապրիլի 27-ին Հայաստանի Արմավիրի մարզի Մերձավան գյուղում բացվեց խոշոր տրամաչափի խողովակների արտադրության` «Պոլիմեր Տրուբ» ԲԲԸ առաջին գործարանը Հարավային Կովկասում: Ինչպես բացմանը լրագրողներին է հայտնել գործարանի տնօրեն Արշակ Նալբանդյանը, գործարանի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 1990 թվականից ի վեր Հայաստանում խոշոր տրամաչափի խողովակներ չեն ներկրվել, և առկա պաշարները սպառվել են: Նրա խոսքով, շուկայում ընկերության հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանը տարեկան 80-120կմ խոշոր տրամաչափի խողովակի կարիք է ունենում: Նա ընդգծել է, որ «Պոլիմեր Տրուբ» ԲԲԸ-ն պատրաստ է լիովին բավարարել այդ պահանջարկը:
Նալբանդյանը հաղորդել է, որ հումքը ներկրվում է Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից: Տնօրենը լրագրողներին պատմել է, որ խողովակները հիմնականում օգտագործվելու են ՀԷԿ-ի, ոռոգման համակարգի, կոյուղու, շինարարական աշխատանքների համար: «Գործարանում կաշխատեն 32 մասնագետներ և 12 տեխնիկական աշխատողներ, որոնց միջին աշխատավարձը կկազմի 200 հազ. դրամ»,- ասել է նա:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը:
«Պոլիմեր Տրուբ» գործարանը հիմնադրվել է սիրիահայ եղբայրներ Արփին և Սուրեն Վարդանյանների կողմից: Գործարանի շինարարությունը սկսվեց 2009 թվականին, իսկ ներդրումների ընդհանուր գումարը կազմեց 5.8 մլն ԱՄՆ դոլար: Գործարանում կարտադրվեն 800, 1100, 1200, 1400մմ տրամաչափի խողովակներ` 15 մթնոլորտ ճնշմամբ, խողովակների օգտագործման ժամկետը 50 տարի է:

Քաջարանում պայթյունի արդյունքում մարդ է զոհվել, մի քանի հոգի վիրավորվել են

Ապրիլի 26-ին՝ժամը 14.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի ՛՛Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՛՛ ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի հարակից տարածքում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների ՛՛Վահրամ և Նորայր՛՛ ՍՊԸ-ի կողմից կատարվող եռակցման աշխատանքների ժամանակ` դեռևս չպարզված հանգամանքներում, տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով տեղում զոհվել է 1984թ.-ին ծնված Իսահակ Մայիլյանը, իսկ 1986թ.-ին ծնված Զորի Բաբայանը, 1988թ.-ին ծնված Էրիկ Գասպարյանը և 1950թ.-ին ծնված Տիգրան Շահբազյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Կապան քաղաքի հիվանդանոց:
Տ.Շահբազյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Զ.Բաբայանի և Է.Գասպարյանի վիճակը` բավարար, հաղորդում է Հայաստանի ԱԻ նախարարությունը:

Ֆեյսբուքում պայքարում են Երևանի մետրոյի ուղեվարձի հնարավոր թանկացման դեմ

Ֆեյսբուք ինտերնետային սոցիալական կայքէջում նոր ակցիա է սկսվել Երևանի մետրոյում գների հնարավոր թանկացման դեմ: Արշավը ներկայացված է օնլայն միջոցառման ձևաչափով, որը կրում է «Ոչ մետրոյի թանկացմանը» խորագիրը: Միջոցառման մասնակիցները ապրիլի 26-ին իրենց բողոքն էին հայտնում, միջոցառման «պատին» մեկնաբանությունների և քննարկումների միջոցով դեմ արտահայտվելով մետրոյի ուղեվարձի հնարավոր թանկացմանը` 50-ից 100 դրամի: Ինչպես հաղորդեց միջոցառման կազմակերպիչ Վարդան Պողոսյանը, ապագայում սպասվում են նաև հրապարակային ակցիաներ, և վիրտուալ տարբերակը միայն սկիզբն է:

Apr 26, 2011

Պատրաստ է մարտի 1-ի դեպքերի մասին պատմող ֆիլմը. Այն ուղարկվելու է նաեւ Ռոբերտ Քոչարյանին եւ այլ պաշտոնյաների

«Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին, կարող է օգնել ու ճանապարհ ցույց տալ մարտի 1-ի դեպքերի բացահայտման համար: Այս մասին ապրիլի 26-ին հայտարարեց նշված ֆիլմի սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը: 124 րոպես տեւողությամբ ֆիլմի ռեժիսորն է Արա Շիրինյանը, խորհրդատուն` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Առաքել Սեմիրջյանը:

Ֆիլմը բաղկացած է երկու մասից. առաջին մասը ներկայացնում է 2007թ. սեպտեմբերից մինչեւ 2008 մարտի 1-ը ընկած ժամանակահատվածը:

Կինոնկարի երկրորդ մասը պատմում է բուն մարտմեկյան իրադարձությունների եւ դրանց չբացահայտման մասին: Տիգրան Պասկեւիչյանի խոսքով` ֆիլմում շեշտադրումներն արվել են այն թերությունների վրա, որոնք թույլ են տրվել մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն ուղղված քննչական, դատախազական գործունեության մեջ: «Մարտի 1-ի թեման մեր հանրապետության ամենակարեւոր, ամենահրատապ խնդիրներից մեկն է: Ես չեմ պատկերացնում որեւէ այլ խնդիր, որը դասակարգելու դեպքում կարելի է ավելի վեր դասել: Մեր բոլոր դժբախտությունները կապված են հասարակ մարդու, հասարակ քաղաքացու կամարտահայտության իրավունքը սահմանափակելու կամ այդ իրավունքը ոչնչացնելու հետ»,-հայտարարեց Տիգրան Պասկեւիչյանը: Նա նաեւ նշեց, որ իշխանությունների մեջ եւս կան մարդիկ, ովքեր շատ լավ գիտակցում են, որ մարտի 1-ի դեպքերի չբացահայտումը շատ մեծ վնաս է հասցնում Հայաստանին:

Ֆիլմը, որի միայն հայերեն տարբերակն է թողարկվել, առաջիկայում կթարգմանվի նաեւ ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն եւ կուղարկվի միջազգային կազմակերպություններին: Իսկ հայերեն տարբերակն ուղարկվել է Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին ու միջազգային կառույցների ներկայացուցչություններին: Ֆիլմն ուղարկվելու է նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին, ԱԺ նախագահին, ինչպես նաեւ մարտի 1-ի հետ առնչություն ունեցած նախկին եւ ներկա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների:

Տիգրան Պասկեւիչյանը հայտարարեց, որ կինոնկարի ցուցադրության (թեկուզ եւ վճարովի հիմունքներով) համար մարտի 1-ի զոհերի հարազատների ստեղծած «Մարտի 1» հ/կ-ն դիմելու է «Մոսկվա» կինոթատրոնին, ինչպես նաեւ Հայաստանում գործող հեռուստաընկերություններին:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը սրճարանի տեր` Փարիզում

Ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը սրճարան է ձեռք բերել Փարիզում, և այն էլ` Շանզելիզե փողոցի վրա:

Յուրաքանչյուր մարդ գիտի, որ Շանզելիզե փողոցը Փարիզի ամենից հայտնի փողոցներից մեկն է, և այնտեղ սրճարան ունենալը բավականին թանկ հաճույք պետք է լինի: Այնինչ, խոսքը գնում է ոչ թե ինչ-որ հայտնի գործարարի մասին, այլ բարձր պաշտոնյայի, որի գլխավոր խնդիրն է ապահովել հարկային մուտքերը ՀՀ պետբյուջե:

Ըստ թերթի հրապարակման, Գագիկ Խաչատրյանը զգում է, որ ՊԵԿ նախագահի պաշտոնին երկար չի դիմանա, և իրեն, ի վերջո, նույնպես պաշտոնանկ են անելու: Այդ իսկ պատճառով սույն պաշտոնյան արդեն իսկ փորձում է հնարավորինս շատ օգուտ ստանալ իր զբաղեցրած պաշտոնից, հետագայում իր անհոգ ծերությունը ապահովելու նպատակով:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս մամուլով նման լուրեր էին տարածվել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի մասին, ըստ որի, վերջինս Իսպանիայի Վալենսիա քաղաքում մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է ձեռք բերել:

Այս առումով, որևէ պաշտոնյայի կողմից Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելը կամ որևէ բիզնես ձեռնարկելը դարձել է սովորական բան, ինչը որևէ մեկի մոտ արդեն զարմանք չի հարուցում, ուստի մամուլը արդեն սկսել է ուշադրություն դարձնել հատկապես արտասահմանում նման տիպի գործարքների վրա: Սա առայժմ դեռ արտառոց երևույթ է:

Նազիկ Ավդալյանը վթարի է ենթարկվել

Այսօր` ժամը 13:00-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի է ենթարկվել ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վնասվածք է ստացել ողնաշարի հատվածում: Նազիկ Ավդալյանին տեղափոխել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, որտեղից տեղափոխելու են Երեւան:

Ինչո՞ւ է Apple-ը լրտեսում

Ինչո՞ւ է Apple-ը հետևում իր հաճախորդներին. այս խնդիրը շատ է մտահոգել ԱՄՆ Մինեսոտա նահանգի սենատոր Էլ Ֆրանկենին, և նա բաց նամակ է գրել Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսին:

Հիշեցնենք, որ օրերս «Guardian»-ը գրել էր, որ ՏՏ մասնագետներ Փիթ Ուարդենը և Ալասդեր Ալեննը Սան Ֆրանցիսկոյում կայացած «Where 2.0» ՏՏ համաժողովի ժամանակ հանդես էին եկել սենսացիոն հայտարարությամբ այն մասին, որ 3G ապահովող iPhone սմարթֆոնն ու iPad պլանշետն ամեն օր ֆիքսում են օգտագործողների գտնվելու վայրն ու պահպանում ինֆորմացիան գաղտնի ֆայլում:

«Ինչո՞ւ է Apple-ը հավաքում այդ գաղտնի տվյալները, ինչ պատճառներով է Apple-ը սկսել հետևել իր հաճախորդներին, Նոութբուքերում նո՞ւյնպես հավաքվում են տեղեկությունները, ինչու Apple օգտագործողները նախապես չեն իմացել այն մասին, որ իրենց հետևում են», -այս ու այլ հարցադրումներով նամակ է ուղարկել Սենատորը Ջոբսին:

Ավելի կոշտ հարցերով Ջոբսին նամակ է ուղարկել նաև կոնգրեսական Էդվարդ Մարկին (Edward Marky): Վերջինը փորձել է հասկանալ, ինչո՞վ է տվյալների հավաքագրումը համապատասխանում ԱՄն օրենսդրությանը և հնարավոր է Apple օգտագործողը կարողանա անջատել այդ ֆունկցիան:

«Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին 15 աշխատանքային օրվա ընթացքում կամ ոչ ուշ, քան մայիսի 12-ը», -Ջոբսից պահանջել է կոնգրեսական Մարկին:

Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-28-ը Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի հրավերով պաշտոնական այցով գտնվելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում` Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված արարողությանը մասնակցելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում Փարիզի քաղաքապետ, ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի, Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Ժան-Պոլ Հյուշոնի հետ, Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր: Բ.Դելանոեի հետ քննարկվելու են նաև ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի շրջանակներում իրականացվող համագործակցության և ս.թ. հոկտեմբերի 24-27-ը Երևանում կայանալիք կազմակերպության 31-րդ գլխավոր գագաթաժողովի անցկացման հետ հետ կապված հարցեր:

Ապրիլի 26-ին նախատեսվում է ստորագրել Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև համագործակցության մասին համաձայնագիր, որը հնարավորություն կընձեռնի փոխշահավետ կապեր հաստատել մշակույթի և ֆրանկոֆոնիայի, կայուն զարգացման, զբոսաշրջության և ժառանգության պահպանման, կրթության, տարածքների բարեկարգման և հասարակական տրանսպորտի կազմակերպման ոլորտներում:
Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ սփյուռքի հայ համայնքի, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Մոսկվայում ապրիլի 24-ին ձերբակալել են հայկական դրոշներ թափահարող հայ երիտասարդների

Մոսկվայում ապրիլի 24-ին ձերբակալվել են մի քանի հայեր չարտոնված ակցիաներ անցկացնելու համար:

Մեկին ձերբակալել են Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Մոսկվայի մարզի 40-ամյա հայ բնակիչը իր մեքենայի վրա Հայաստանի դրոշն էր ամրացրել եւ գրառումներ` «Հավերժ հիշատակ անմեղ զոհերին» եւ «Թուրքիայի գլխին անեծք է կախված» բովանդակությամբ: Նրան պատասխանատվության չեն ենթարկել:

Մի քանի հայերի ձերբակալել են երթեւեկության կանոնները խախտելու համար:

Բացի այդ, ոստիկանության բաժին են տարվել չորս անչափահաս հայեր, որոնք դուրս է եկել մեքենայի պատուհաններից եւ հայկական դրոշներ էին թափահարում:

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը նշում էր ողբերգական տարելիցը` Հայոց ցեղասպանության 96-րդ ամյակը: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Լրագրողին ծեծի ենթարկած Արկադի Անդրեասյանի նկատմամբ դեռեւս քրեական գործ չի հարուցվել

«Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող անձանց կողմից Totalfootall.am-ի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Այս մասին հայտնում է  ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ նյութեր են նախապատրաստվում, ընթանում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կայացած ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» -«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը (1:4 (0:2)) Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող անձանց կողմից ծեծի ենթարկված Totalfootall.am-ի 19-ամյա ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանը ծնոտի վնասվածքի եւ գլխացավերի պատճառով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Արկադի Անդրեասյանը խաղից հետո հարցաքննվել էր ոստիկանությունում: Totalfootall.am-ը փոխանցմամբ` Առուշանյանը կատարել է իր աշխատանքը եւ լուսանկարել էր տրիբունայում գտնվող մասնագետին: Առաջին հարվածը հասցրել է հենց Անդրեասյանը, ապա նրան ուղեկցողները ծեծել են Առուշանյանին «Հրազդան» ստադիոնի թունելում:

Իսկ դու' գրանցվե՞լ ես Ֆեյսբուքում…

Ֆեյսբուքը նաև Հայաստանում կամաց-կամաց սկսում է դառնալ որոշիչ գործոն քաղաքականաության մեջ: Բանը նրանում է, որ տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ սկսում են իրենց անձնական հաշիվները բացել Ֆեյսբուքւոմ:
Թե ինչով է պայամանվորված նման «ֆեյսբուքացավը» հատկապես հայ քաղաքական գործիչների մոտ, դեռևս հայտնի չէ: Իհարկե, միշտ կա սեփական քաղաքական PR-ը անելու խնդիրը, և նրանցից շատերի կարծիքով, Ֆեյսբուքում ընդգրկվելը, ըստ էության, PR ակցիա է:
Սա է պատճառը, որ Ֆեյսբուքում են հայտնվել այնպիսի գործիչներ, որոնց դեպքում դա փոքր-ինչ տարօրինակ և անհավատալի քայլ է, մանավանդ, որ սույն անձինք առայսօր չեն էլ մտածել իրենց կերպարի բարելավման, ժողովրդի մոտ դրական իմիջ ստեղծելու ուղղությամբ, և հանկարծ այսօր որոշում են գրանցվել Ֆեյսբուքում և հայտարարել այդ մասին: Օրինակ, ավելի քան տարօրինակ է նման քայլի կատարումը Գյումրիի քաղաքապխետ Վարդան Ղուկասյանի կողմից: Բայց փաստը մնում է փաստ. Վարդան Ղուկասյանը գրանցված է Ֆեյսբուքւոմ:
Չենք կարծում, թե մեր քաղաքական գործիչները հստակ գիտակցում են Ֆեյսբուքի իմիջաստեղծ դերը, պարզապես, Ֆեյսբուքը քաղաքական գործըթնացներում հետզհետե ավելի որոշիչ դեր է ստանձնում , և Հայաստանի քաղաքական գործիչների համար այն պարզապես դառնում է մոդայիկ երևույթ, «ժամանակից հետ չմնալու» միջոց: Առայժմ միայն դա, ոչ ավել:
Այնինչ, արևմուտքում, Ֆեյսբուքը քաղաքական գործիչների համար վաղուց դարձել է հասարակության հետ շփվելու ռեալ և արդյունավետ միջոց, այլ ոչ թե գովազդվելու կամ «PR անելու» ձև: Օրինակ, բոլորովին վերջերս, Կալիֆոռնիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆեյսբուքը օգտագործեց Կալիֆոռնիայի բնակչության հետ հարց ու պատասխանի համար:

Իսկ դու' գրանցվե՞լ ես Ֆեյսբուքում…

Ֆեյսբուքը նաև Հայաստանում կամաց-կամաց սկսում է դառնալ որոշիչ գործոն քաղաքականաության մեջ: Բանը նրանում է, որ տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ սկսում են իրենց անձնական հաշիվները բացել Ֆեյսբուքւոմ:
Թե ինչով է պայամանվորված նման «ֆեյսբուքացավը» հատկապես հայ քաղաքական գործիչների մոտ, դեռևս հայտնի չէ: Իհարկե, միշտ կա սեփական քաղաքական PR-ը անելու խնդիրը, և նրանցից շատերի կարծիքով, Ֆեյսբուքում ընդգրկվելը, ըստ էության, PR ակցիա է:
Սա է պատճառը, որ Ֆեյսբուքում են հայտնվել այնպիսի գործիչներ, որոնց դեպքում դա փոքր-ինչ տարօրինակ և անհավատալի քայլ է, մանավանդ, որ սույն անձինք առայսօր չեն էլ մտածել իրենց կերպարի բարելավման, ժողովրդի մոտ դրական իմիջ ստեղծելու ուղղությամբ, և հանկարծ այսօր որոշում են գրանցվել Ֆեյսբուքում և հայտարարել այդ մասին: Օրինակ, ավելի քան տարօրինակ է նման քայլի կատարումը Գյումրիի քաղաքապխետ Վարդան Ղուկասյանի կողմից: Բայց փաստը մնում է փաստ. Վարդան Ղուկասյանը գրանցված է Ֆեյսբուքւոմ:
Չենք կարծում, թե մեր քաղաքական գործիչները հստակ գիտակցում են Ֆեյսբուքի իմիջաստեղծ դերը, պարզապես, Ֆեյսբուքը քաղաքական գործըթնացներում հետզհետե ավելի որոշիչ դեր է ստանձնում , և Հայաստանի քաղաքական գործիչների համար այն պարզապես դառնում է մոդայիկ երևույթ, «ժամանակից հետ չմնալու» միջոց: Առայժմ միայն դա, ոչ ավել:
Այնինչ, արևմուտքում, Ֆեյսբուքը քաղաքական գործիչների համար վաղուց դարձել է հասարակության հետ շփվելու ռեալ և արդյունավետ միջոց, այլ ոչ թե գովազդվելու կամ «PR անելու» ձև: Օրինակ, բոլորովին վերջերս, Կալիֆոռնիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆեյսբուքը օգտագործեց Կալիֆոռնիայի բնակչության հետ հարց ու պատասխանի համար:

ՀԱԿ-ը փոխել է վերաբերմունքը ԱՊՊԱ-ի նկատմամբ. այն պետք է ոչ թե վերացնել, այլ էժանացնել

Պարտադիր ավտոապահովագրական վճարները պետք է կազմեին 10,5 հազ. դրամ, սակայն իրականում վճարվում է 36 հազ. դրամ։ Այդ մասին նշված է ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքի նախօրեին բնակչությանը բաժանվող թռուցիկների մեջ։

ԱՊՊԱ-ն եւ տեխզննումն այդ թռուցիկներում բնորոշվել են որպես «խաբեություն», բնակչությանը կողոպտելու միջոց։

Ըստ ՀԱԿ-ի ներկայացրած հաշվարկների՝ ԱՊՊԱ-ի ապահովագրավճարը պետք է կազմեր առավելագույն ապահովագրական վճարումների 1/1000-րդ մասը։ Իսկ առավելագույն ապահովագրական վճարումները կազմում են 10,5 մլն դրամ (1,5 մլն դրամ+9 մլն դրամ)։

Թռուցիկում նշված է նաեւ, որ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 3-4 անգամ ավելի քիչ է, քան Ռուսաստանում։

Նշենք, որ մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել էր իշխանություններին ուղղված պահանջներ, որի կետերից մեկը վերաբերում էր ԱՊՊԱ-ին՝ այն անհապաղ չեղյալ հայտարարելու կոչով։

«Առավոտ». Ընդունելության քննության թեստերն այս տարի հեշտացվել են

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ ինչպես եւ ակնկալվում էր, այդ տարի դիմորդները սակավաթիվ են` հայտագրման առաջին փուլում` ընդամենը 1209: Պատճառը հայտնի է բոլորին` շրջանավարտներ չկան եւ քննություններն էլ անցկացվելու են նախորդ տարվա շրջանավարտների համար: Նա տեղեկացրել է, որ, օրինակ, հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությունը, որ սովորաբար ամենախոշորամասշտաբն է, այս տարի կմասնակցի ընդամենը 609 հոգի, անցյալ տարվա 11 162-ի փոխարեն: Մաթեմատիկայից քննություն կհանձնի 544 շրջանավարտ, նախորդ տարվա 9 290-ի փոխարեն եւ այսպես շարունակ: Իսպաներենից էլ քննություն է հանձնելու ընդամենը մեկ հոգի, իսկ 2010-ին այս առարկայից քննություն հանձնողները 18-ն են եղել: «Քննություններին նախապատրաստվել ենք դեկտեմբեր ամսից, հանձնաժողովներ ենք ձեւավորել, որոնք կաշխատեն ընդունելության քննությունների թեստերի վրա, մեծ մասը պարտաճանաչ հասցրել է ժամանակին կատարել այդ աշխատանքերը եւ արդեն նախնական թեստերը մենք ունենք»,-ասել է ԳԹԿ տնօրենը:

Հարցին, թե ի՞նչ բարդության են լինելու թեստերը, նա պատասխանել է. «Քանի որ այս տարի դիմորդների թիվը քիչ է, նաեւ բուհերը խնդիր ունեն համալրելու իրենց կազմը, այսինքն` սոցիալական խնդիր կա լուծելու, փորձելու ենք այնպես անել, որ այս ընդունելությունը մի քիչ հեշտանա: Հաշվի առնենք, որ այդ դիմորդների մի մասը բանակ զորակոչվելուց հետո է գալիս եւ արդեն հասցրել է ինչ-որ բաներ մոռանալ կամ եթե նախորդ տարիներին չի ընդունվել, ուրեմն այդքան ուժեղ չի եղել: Թեստ գրողներին պատվերն այսպիսին է եղել` կազմել թեստեր, որպեսզի անցողիկ շեմը, խոսքը վերաբերում է 7,5-8 միավորին, հեշտ հաղթահարելի լինի, բայց միաժամանակ պահպանվի նախորդ տարիների ոգին: Անցողիկ շեմի հեշտ լինելը ինչ-որ առումով պայմանական է, որովհետեւ, եթե դիմորդը թույլ է, որքան էլ փորձես մատչելի թեստ կազմել, այդ մատչելին էլ կարող է իր համար հաղթահարելի չլինել»:

Թուրքիայում ապրիլի 24-ին հայազգի զինվորական է սպանվել

Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված զորամասում սպանվել է 25-ամյա հայազգի զինվորական Սեւակ Շահին Բալըքչըն։

Թուրքական մամուլում նշվում է, թե իբր նա մահացել է ընկերոջ հետ կատակ անելու ընթացքում հրազենից արձակված կրակոցից։

Սեւակի դին տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության, կատավում է հետաքննություն

Apr 23, 2011

«Հայացք». Փոխոստիկանապետի սպանության գործը նոր շրջադարձ է ընդունում

Շաբաթաթերթը գրում է, որ Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում շարունակվում է հատուկ քննչական ծառայությունից փետրվարի 22-ին ստացված Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Տվյալ քր. գործի նախաքննության իրականացման համար ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որը կատարում է անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողություններ:

Հիշյալ խմբի ղեկավարը ՀԿԳ ավագ քննիչ ՌոմաՍարդարյանն է: Մեզ առայժմ հայտնի չէ, թե Ռ. Սարդարյանն ազգակցական որեւէ կապ ունի՞,արդյոք, Գ. Մհերյանի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը տարօրինակ, կասկածելի կերպով իրականացրած ու, բնականաբար, արդյունքի չհասած քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանի հետ: Հետեւենք իրադարձությունների ընթացքին եւ հուսանք, որ գոնե Ռ. Սարդարյանի ղեկավարած խմբի աշխատանքը անփառունակ ավարտ չի ունենա»,- գրում է «Հայացքը»:

Հանքերը լումաներ են վճարել համայնքներին, բայց այդ կարգը կփոխվի

Հայաստանում հազարավոր հեկտար հողեր դրվել են հանքերի տակ: Առնվազն 480 սուբյեկտ հանք շահագործելու օրինական լիցենզիա ունի: Եթե ընդունենք, որ յուրաքանչյուր հանք միջին հաշվով զբաղեցնում է 50 հա հողատարածք, ստացվում է, որ մոտ 24 հազար հա հող գտնվում է ընդերքօգտագործողների տնօրինության ներքո: Մեծամասամբ դրանք համայնքային հողեր են` արոտավայրեր, չորրորդ կարգի հողեր, անտառապատ տարածքներ: Այսինքն` սրանք այնպիսի հողեր են, որոնց կադաստրային արժեքը մեծ չէ: Որպես կանոն` հանքատերերը համայնքի ղեկավարի կամ հողի այլ սեփականատիրոջ հետ վարձակալության պայմանագիր են կնքում (սովորաբար` 25 տարով) հանքը շահագործելու համար: Սակայն այստեղ ի հայտ են եկել լուրջ հակասություններ ու կոռուպցիոն ռիսկեր:

Խնդիրն այն է, որ ընդերքօգտագործողները մինչ այսօր հողահարկ կամ վարձակալական վճար մուծում են կադաստրային արժեքին համապատասխան; Իսկ սա նշանակում է, որ համայնքների բյուջեները վիթխարի վնասներ են կրում: Ըստ Հողային օրենսգրքի` համայնքային նշանակության հողերը կարող են տրվել վարձակալության կադաստրային արժեքի առնվազն 5 տոկոսի չափով: Դե` մեր գյուղապետերն էլ համատարած հենց այդ չափով են կնքում վարձակալական պայմանագիրը: Սա նշանակում է, որ հանքատերը կարող է 1 հեկտար հողը վարձակալել ընդամենը տարեկան հազար դրամով:

Այն դեպքերում, երբ հանքի տերը ցանկանում է գնել հողամասը, գնահատումն իրականացվում է նույնպես կադաստրային արժեքին համապատասխան: Արարատի մարզում, օրինակ, այդ կերպ համայնքային հողերը սեփականաշնորհվել են 1 քառ.մետրը 300 դրամով:
Ակնհայտ է, որ այս ոլորտում առկա են կոռուպցիոն ռիսկեր; Սակայն խնդիրը միայն համայնքապետերը չեն: Հակասություններ են առաջացել այն 3 օրենքներում, որոնցով կարգավորվում են հանքերի շահագործման հարցերը; «Ընդերքի մասին» եւ «Կոնցեսիայի մասին» օրենքներով` հանքատերը կարող է սկսել հանքի շահագործումը լեռնահատկացման ակտը ստանալուց հետո` առանց հողերի կատեգորիան փոխելու: Սակայն հողային օրենսգրքով արգելվում է գյուղատնտեսական հողերի օգտագործումն այլ նպատակներով:

Այս իրավական հակասությունը լուծելու միայն մեկ ճանապարհ կա` պետք է փոխվի հանքերի տակ դրված հողերի կատեգորիան, այսինքն` գյուղատնտեսական նշանակության հողերը պետք է ճանաչվեն որպես արդյունաբերական նշանակության հողեր: Այդ դեպքում կբարձրանա նաեւ հողի կադաստրային արժեքը, ըստ որոշ գնահատականների` մինչեւ 20 անգամ: Այսպիսով` համայնքների բյուջեները բազմապատիկ անգամ ավելի գումարներ կստանան:

Կառավարությունն այս առումով ապրիլի 21-ին բավական արմատական որոշում ընդունեց: Հողերի սեփականատերերը եւ ընդերքշահագործողները հնարավորություն ստացան համեմատաբար կարճ ժամկետում (առավելագույնը` 2 ամսում) փոխել հողերի օգտագործման կատեգորիան: Այս որոշման շնորհիվ, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատականի, համայնքների բյուջեները 5-6 անգամ ավելի գումար կստանան միայն հանքերից:

Առաջին հայացքից թվում է, թե հանքատերերը շահագրգռված չեն հողերի կատեգորիայի փոփոխմամբ, չէ որ այդ դեպքում լրացուցիչ հարկեր են վճարելու: Իրականում այդպես չէ: Հանքի տնտեսական շրջանառության մեջ հողահարկը կամ վարձավճարը մեծ գումար չի կազմում, իսկ համայնքի հետ հարաբերությունները օրինական դաշտ տեղափոխելով` հանքի տերը սոցիալական պատասխանատվության տարր է վերցնում իր վրա: Օրինակ` Արամուսի բազալտի հանքավայրը շահագործող «Լամո» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Հարությունյանը ասաց, որ իրենք դեմ չեն կառավարության որոշմանը, պայմանով, որ այն նույնչափ ծախսատար ու ժամանակատար չլինի, ինչպես լիցենզիայի ստացումը:

Նշենք, որ կառավարության որոշմամբ` հողի կատեգորիան պետք է փոխվի արդեն լեռնահատկացման ակտի հատկացման ժամանակ; Առավելագույն ժամկետ սահմանված է 2 ամիսը; Ընդ որում` եթե տեղական ինքնակառավարման մարմինը ինչ-ինչ պատճառներով ձգձգի ստացված դիմումներին ընթացք տալը, ապա հողերի կատեգորիան կփոխվի առանց նրանց համաձայնության:

Երիտասարդ ամերիկացին խելագարվել է spam-ի պատճառով. դա առաջին դեպքն է աշխարհում

ԱՄՆ-ում գրանցվել է spam-ի պատճառով հոգեկան խանգարման առաջին դեպքը:

Նյու Յորքի 28-ամյա բնակիչ Ջերեմի Քլենսը բառի բուն իմաստով խելագարվել է փոստարկղում այդ անօգուտ եւ գովազդային նամակների պատճառով: Հիմա նա հոգեբուժարանում է: Սա աշխարհում առաջին դեպքն է, երբ համացանցում spam-ի տարածումն առողջ մարդու մոտ հոգեկան խանգարում է առաջացնում, հաղորդում է Supreme2.Ru-ն:

Ջերեմի Քլենսի խոսքով` ինքն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է սոցիալական ցանցերում, եւ spam-ի առկայությունն ամենուր հասցրել է նրան, որ սկսել է փնտրել յուրաքանչյուր հասցեատիրոջ` չխնայելով առողջությունն ու զրկվելով քնից:

Երեկոները նա գաղտնի այցելել է իրեն զզվեցրած անձանց տուն եւ կտրել է հաղորդալարերը, որպեսզի փոքր-ինչ իրեն հանգիստ թողնեն: Սակայն Քլենսին ձերբակալել է ոստիկանությունը: Պարզվել է, որ նա տառապում է հոգեկան հիվանդությամբ:

«168 ժամ». Ի՞նչ է մտածում Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելու մասին

«168 ժամ»-ը զրուցել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ։ Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

Մամուլում միշտ էլ շրջանառվել է Ձեր անունը՝ թե՛ որպես քաղաքապետի, թե՛ որեպես վարչապետի թեկնածու։ Այդ հրապարակումները որեւէ կերպ չե՞ն ազդել, որպեսզի Դուք մտածեք պետական պաշտոնի անցնելու մասին։

Ոչ, բացարձակապես չեն ազդել։

Մամուլում դեռ շրջանառվում են կարծիքներ, որ Ձեզ կարող են նշանակել վարչապետ։ Դուք Ձեզ վարչապետի պաշտոնում պատկերացնո՞ւմ եք։

Ոչ։ Չեմ պատկերացնում։ Ընդհանրապես, ինձ՝ որպես պետական ծառայող, չեմ պատկերացնում։ Հիմա քաղաքապետի պաշտոնն ինձ, իրո՛ք, հետաքրքիր է։ Երբ ասում եմ, որ ես քաղաքական գործիչ չեմ, շատերը մտածում են, թե անկեղծ չեմ։ Ոչ, ես անկեղծ եմ ասում՝ ես քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքային տնտեսության կառավարիչ եմ։

Այսինքն՝ Դուք Ձեզ տարանջատում եք քաղաքականությունից։

Չեմ տարանջատում։ Ես այսօր Երեւանի քաղաքապետն եմ՝ Հանրապետական կուսակցության վստահության քվեով։ Դա նշանակում է, որ ես հաշվետու եմ այն քաղաքական ուժին, որն ինձ առաջադրել է այս պաշտոնում։ Բայց երբեւիցե ՀՀԿ-ի ղեկավարության, գործընկերների կողմից որեւէ կուսակցական հանձնարարական կամ սահմանափակում չի եղել։ Ինչո՞ւ են կանգնել իմ թեկնածության վրա՝ միգուցե ավելի ճիշտ կլինի իրենց հարցնել։ Բայց կարծում եմ, իրենք որոշել են, որ ես որոշակի հմտություններ ու փորձ ունեմ կառավարման համակարգում, որի հետ, միգուցե փոքր-ինչ անհամեստ է հնչում, բայց ես համաձայն եմ։ Ավելին՝ ես այս պահին դեռ չեմ որոշել՝ կառաջադրվե՞մ քաղաքապետի պաշտոնում հաջորդ անգամ, թե՞ ոչ։ Այս պահին քաղաքապետի աշխատանքն ինձ ուր է գալիս, երբ դուր չգա՝ այլեւս չեմ աշխատի։

Իսկ ի՞նչ կանեք, կվերադառնաք «ՀայՌուսգազա՞րդ»։

Միանշանակ՝ ոչ։ Դա արդեն անցած փուլ է ինձ համար։ Կնախընտրեի աշխատանք մասնավոր բիզնեսում։

Արտո Թունջբոյաջյանը թուրքական երգչախմբի հետ համատեղ ալբոմ է թողարկել

Հայազգի հայտնի երաժշիշտ Արտո Թունջբոյաջյանը թուրքական Kardeş Türküler երաժշտախմբի հետ համատեղ երաժշտական ալբոմ է թողարկել։

Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝ համատեղ ալբոմը կոչվում է «Երեխան ճիշտ է», որի առաջին երգը սկսվում է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի «Հին աղոթք»-ով։ Ալբոմի մեջ հայտնված երգերի պատմություններում կան թե երեխաների իրական, թե երեւակայական պատմություններ։

Արտո Թունջբոյաջյանը ալբոմի՝ երեխաներին նվիրված լինելու կապակցությամբ նշել է. «6 տարեկանում դպրոց գնացի։ (Արտոն ծնվել եւ մեծացել է Թուրքիայում-խմբ.) Ստիպված էինք Թուրքիայի պատմությունը սովորել։ Հայաստանի պատմությունը չէինք անցնում։ Եւ մեզ սովորեցրած պատմության մեջ շեշտվում էր, թե ինչքան վատն են թշնամի հայերը։ Այդ վեց տարեկան երեխան մնաց իմ մեջ, նա չմեծացավ»,- ասել է Արտո Թունջբոյաջյանը։

Հայազգի երաժիշտը նաեւ պատմել է իր մանկության տարիներին լսած մի պատմություն, որը ներկայացվել է ալբոմում։ «Մի հայ երեխա ծնողներին ջուր բերելու համար սար է բարձրանում, սակայն չի վերադառնում։ Դրանից հետո գտնում են նրա արնշաղախ դիակը։ Սա մեր մեծերից եմ լսել։ Հայրս Սվասի հայերից էր։ Մեր տներում անասելի մի վախ կար։ Անգամ, երբ մենք տեղափոխվել էինք ԱՄՆ, Թուրքիայի մասին խոսելիս մայրս փակում էր պատուհանները։

Արտո Թունջբոյաջյանը նաեւ հանդիսանում է նոր ալբոմի երաժշտական ղեկավարը։

Նշենք, որ Արտո Թունջբոյաջյանի եւ Kardeş Türküler-ի միջեւ համագործակցությունը սկսվել է Հրանտ Դինքի մահից հետո հիշատակման մի միջոցառման ընթացքում ծանոթանալուց հետո։

NEWS.am-ը ներկայացնում է Արտո Թունջբոյաջյանի եւ Kardeş Türküler-ի համատեղ համերգից մի հատվածի եւ Kardeş Türküler-ի հայերեն կատարումով «Բինգյոլ» եւ «Սարի գելին» հայկական ժողովրդական երգերի տեսագրությունները։

Արթուր Բաղդասարյանը մեկնաբանում է Գագիկ Ծառուկյանի` ԱԱԽ անդամ դառնալը

Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Ազգային անվտանգության խորհրդում ընդունվելու մասին որոշումը օրինաչափ է եւ հիմնավոր: Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2008-2009 թվականներին ԲՀԿ-ից Ավետ Ադոնցն էր ԱԱԽ անդամ եւ «ոչ մի վատ բան չկա, որ նրան փոխարինում է Գագիկ Ծառուկյանը, ով քաղաքական իշխող կոալիցիայի առանցքային դերակատարներից է»:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է խորհրդարանական խմբակցության ղեկավարը ԱԱԽ անդամ դառնում, արդյոք ԱԱԽ-ն այդպիսով չի՞ քաղաքականացվում, Բաղդասարյանը պատասխանեց. «Այսօր Հայաստանում իշխանության գործունեության համար քաղաքական պատասխանատվություն են կրում երեք կուսակցություններ, որոնք ընդգրկված են պետական կառավարման օղակներում եւ այդ որոշումը դրա շրջանակներում է: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ իշխող կուսակցության անդամներն ընդգրկված լինեն ԱԱԽ կազմում»,- հայտարարեց Բաղդասարյանը:

Նա նաեւ հավելեց, որ քաղաքական ոչ մի հարցի որպես ՕԵԿ նախագահ այսօր` ապրիլի 23-ին չի պատասխանի, սակայն պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել առաջիկայում կազմակերպվելիք ասուլիսում:

Apr 22, 2011

Դոլարը բորսայում ենթարկվել է նոկդաունի

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դոլարը երրորդ օրն է՝ շարունակում է սրընթաց արժեզրկվել դրամի նկատմամբ։

Այսօր՝ ապրիլի 22-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 373,75 դրամ՝ նախորդ օրվա 375 դրամի համեմատ։ Այսպիսով՝ դոլարը կորցրել է 1,25 կետ կամ 0,33 տոկոս։

Առեւտրային նստաշրջանի սկզբում դոլարն առաջարկվել է 374,25 դրամով, սակայն գնորդներ չի գտել, ինչի հետեւանքով կորցրել է գնի մեջ։

Ընդհանուր առմամբ, վաճառվել է 2,45 մլն դոլար։

Կանխիկ արտարժույթի փոխանակման կետերն անմիջապես նվազեցրել են դոլարի առքի փոխարժեքը, ինչը չի կարելի ասել վաճառքի փոխարժեքի մասին։ Ժամը 16։00-ի դրությամբ՝ կանխիկ դոլարը բանկերի կողմից գնվում է առավելագույնը 373 դրամով, սակայն վաճառվում 376-ով (վաճառքի գինը գրեթե նույնն է, ինչ որ երեկ)։

Իրանում շուն ունեցողներին բանտարկելու են. շները չեն համապատասխանում մահմեդական կրոնին

Իրանում ոստիկանությունը ձերբակալում է շուն պահողներին: Ըստ իշխանությունների, այդ կենդանիները չեն համապատասխանում մահմեդական կրոնին:

Այդ երկրում պարբերաբար որսում են շներին: Ոստիկանները բազմիցս տերերի ձեռքից հենց փողոցում առգրավել են շներին: Ինչպես հաղորդում են պետական լրատվամիջոցները, պատճառն այն է, որ «շները հիվանդություններ են տարածում»:

Թեհրանի խորհրդարանում օրենք է ներկայացվել, որը քրեական պատասխանատվություն է սահմանում տանը շուն պահողների համար: Իսլամում շները ոչ մաքուր կենդանիներ են համարվում:

Վրաստանում բռնաբարվել եւ սպանվել է 72-ամյա մի կին

Արեւելյան Վրաստանի Կախեթիի Գուրջաանսկի շրջանի գյուղերից մեկում 72-ամյա Թինա Զուլիաշվիլին հայտնաբերվել է սեփական տանը սպանված: Տեղի բնակիչների խոսքով, երբ կնոջ դիակը հայտնաբերվել է, պարզվել է` նա մերկ է եղել, ձեռքերը եղել են մեջքի հետեւում կապված, իսկ գլխի վրա եղել են հարվածների հետքեր:

Ենթադրվում է, որ կինը բռնաբարվել է: Տեղի բնակիչներն այժմ վախենում են, որ գուցե գյուղում մոլագար է հայտնվել: Նրանք համոզված են, որ կնոջը սպանել են ոչ թալանելու նպատակով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն, հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:

Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը մասնակցել են ԼՂՀ բանակի զորավարժություններին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` ապրիլի 22-ին ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է նման զորավարժությունների անցկացումը, նշելով, որ այն նպաստում է ԼՂՀ զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացմանը:

Զորավարժություններին ներկա է եղել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

Ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը վերակենդանացման բաժանմունքում է

Լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանն այժմ գտնվում է հետվիրահատական շրջանում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն: Այդ մասին հայտնում է  նրա բժիշկ Սահակ Սարիբեկյանը:

Ծանրամարտիկն այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժշկի խոսքով`Յուրի Վարդանյանը տարել է ծանր վիրահատություն, բայց կոմայի մեջ չէ:

Իսկ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը ասաց, որ Յուրի Վարդանյանը հետվիրահատական շրջանում է:

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը 2010թ. հոկտեմբերի 8-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվել էր տրակտորին, իսկ նա ստացել էր ոսկորի կոտրվածք:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites